1in.am-ը գրում է.

Այսօր առավոտյան Արևի վրա տեղի է ունեցել չափազանց հզոր ռենտգենային բռնկում, սակայն Երկրի վրա մագնիսական փոթորիկներ չեն սպասվում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Հաղորդվում է, որ Х5 դասի բռնկումը տեղի է ունեցել Երևանի ժամանակով ժամը 04.50-ին՝ Արևի արևելյան հատվածի ակտիվ շրջաններից մեկում: Այն դարձել է 2012-ի մարտից ի վեր ամենահզորը: Այն ժամանակ տեղի էր ոնեցել X6.3 բռնկում:

Արևային բռնկումները՝ կախված ռենտգենային ճառագայթման հզորությունից, բաժանվում են 5 դասի՝ A, B, C, M և X:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել