Tert.am-ը գրում է.

Ստամբուլի Գեզի պուրակի համար բողոքի ակցիաների ընթացքում հայերին վիրավորած թուրք ըմբշամարտիկ Ռըզա Քայաալփի հարցը քննարկելու է Միջազգային օլիմպիական կոմիտեն, և չի բացառվում, որ նա կզրկվի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից։

Ինչպես տեղեկացնում է թուրքական T24 կայքը, մարզիկը հայտարարել էր, թե Գեզիի դեպքերը «հայերի ձեռքի գործն են», իսկ Միջազգային օլիմպիական կոմիտեն դա կարող է որպես «ռասիստական հայտարարություն» որակել։

Ավելի վաղ այդ հայտարարության համար նա 6 ամիս ժամկետով որակազրկվել էր, սակայն թուրքական պատկան մարմինները կարողացել էին հասնել նրան, որ Ռըզա Քայաալփի պատիժը հետաձգվի, որ նա կարողանա մասնակցել 2013թ.-ի սեպտեմբերի 16-22-ը կայացած Ըմբշամարտի աշխարհի առաջնությանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել