Lurer.com-ը գրում է.
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինայի ՆԳՆ-ում կադրային վերադասավորումներ են կատարվել: Այս մասին ասվում է գերատեսչության կայքում:
Արսեն Ավակովը, ով կատարում է երկրի Ներքին գործերի նախարարի պարտականությունները, փոխել է Կիևի ոստիկանության պետին և ՆԳՆ ներքին անվտանգության դեպարտամենտի ղեկավարին: Ավակովը նաև փոխել է հասարակական անվտանգության դեպարտամենտի ղեկավարին և Անդրկարպատներում և Դնեպրոպետրովի մարզում ՆԳՆ ԳՎ ղեկավարներին:
Հեռացվել է նաև ՆԳՆ Չերկասի մարզային վարչության պետը:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=131250&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



