ԱՄՆ-ի ծովային հետևակը ցլաշներ ունի, իսկ բանակը ջորիներ ունի, սակայն Նորվեգիայի թագավորական թիկնակազորը մի այնպիսի թալիսման ունի, որը վարժված է սառը ջերմաստիճանին: Նիլս Օլավը թագավորական պինգվին է, ինչպես  նաև գնդապետ ու ասպետ: Որքան էլ որ տարօրինակ թվա, նման բարձր տիտղոսի հասած համեստ պինգվինի պատմությունը ավելի պարզ է, քան կարելի է կարծել:  


1913 թ.-ին՝ Նորվեգիայի կենդանաբանական այգու բացմանը, Նորվեգիայի քաղաքացի Քրիստիան Սալվեսենը կենդանաբանական այգուն նվիրեց առաջին արքա-պինգվինին՝ այդ օրից ի վեր Շոտլանդիայի և Նորվեգիայի միջև հարթելով դրական, «պինգվինամետ» հարաբերություններ: 1961 թ.-ին՝ Էդինբուրգի զինվորական նվագախմբերի թագավորական շքերթի ժամանակ Նորվեգիայի թագավորի թիկնապահը ականատես դարձավ կենդանաբանական այգու պինգվինների ցուցադրությանը: Լեյտենանտ Նիլս Էգելիենը հրապուրվեց այս շորորուն թռչուններով, և 1972 թ.-ին վերադարձավ պինգվիններից մեկին որպես բանակի նոր թալիսման որդեգրելու մտադրությամբ: Այդ պինգվինն անվանվեց Նիլս Օլավ՝ ի պատիվ երկու մարդու՝ պինգվինների սիրահար լեյտենանտի և Օլավ V–ի, ով այդ ժամանակ զբաղեցնում էր Նորվեգիայի նախագահի պաշտոնը:


Որդեգրումից անմիջապես հետո Նիլս Օլավը ստացավ կրտսեր կապրալի պաշտոնը: Առաջին որդեգրումից մի տասնամյակ անց Նորվեգիայի թալիսմանը կոչվեց կապրալ Նիլս Օլավ: Տարիների ընթացքում Նիլսն աստիճանաբար ավելի բարձր պաշտոններ է ստանձնել՝ սերժանտից դառնալով ավագ սերժանտ և հավակնելով էլ ավելի բարձր տիտղոսների: 2005 թ.-ին նա դարձավ գնդապետ, և մինչ օրս էլ զբաղեցնում է այդ պաշտոնը: Այն հանգամանքը, որ նա պինգվին է, չի ազատում նրան համազգեստ կրելու պարտականությունից: Նրա աջ լողաթևին տարբերանշան է կապվում:  


Այսպիսով, կոնկրետ ի՞նչ է անում երբևէ պատերազմ չտեսած պինգվինը՝ Նորվեգիայի ռազմական բարձր պաշտոնները զբաղեցնելու համար:  Ըստ Guardsmen-ի՝ Նիլսը շարունակում է հարգված լինել իր արտակարգ ծառայության և օրինակելի վարքագծի համար: Սա հավանաբար նշանակում է, որ նա լավ է խաղում մյուս պինգվինների հետ և ձիգ-ձիգ կանգնում է, երբ նրան կանչում են: 2008 թ.-ի օգոստոսի 8-ին Նիլսն իր օրինակելի վարքի համար ասպետի կոչում ստացավ: Բրիտանիայի գեներալ-մայոր  Էուան Լոուդոնը հանդիսավորությամբ պինգվինի թևերի վրա թուր դրեց՝ կանգնելով Նորվեգիայի թագավորի տեղում: Թեպետ Հարալդ V-ը ներկա չէր արարողությանը, նա շնորհավորական ուղերձ էր հղել պինգվինին՝ նշելով, որ Նիլսն օժտված է ասպետական բոլոր հատկություններով և արժանի է այդ բարձր կոչմանը: Ի՞նչ կարող ենք ասել, վատ արդյունք չէ մի թռչնի համար, որն անգամ թռչել չի կարող: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել