Հիշարժան տարեթվեր

Քուվեյթի պետականության ազգային օրը

Քուվեյթի պետականության ազգային տոնը սահմանվել է ի պատիվ 1961 թ. փետրվարի 25-ին Քիվեյթի Աբդալա Սալեմ աս Սաբահ էմիրի թագադրման և Քուվեյթի պետության հիմնադրման: Այս տոնակատարությունը մեծ ճոխությամբ է նշվում:

Հիշարժան իրադարձություններ

Արցախի ինքնապաշտպանական ուժերը ազատագրեցին Սարսանգի հիդրոհանգույցը:

Փետրվարի 24-ին ԼՂՀ ԳԽ նախագահությունը որոշում ընդունեց հանրապետության զինված ուժերի իրավական կարգավիճակի մասին, որոնք պետք է ենթարկվեին մեկ միասնական հրամանատարության: ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ նշանակվեց Սերժ Սարգսյանը:

Ն. Խրուշչովը հանդես եկավ Ստալինի դեմ մեղադրանքներով

1956 թ. փետրվարի 25-ին տեղի ունեցավ ԽՍՀՄ Կոմկուսի առավոտյան նիստը: Օրակարգում դրված հարցերն արդեն ավարտվել էին ու հանկարծ Նիկիտա Խրուշչովը մի աննախադեպ հայտարարությամբ գրավում է բոլորի ուշադրությունը: Նա զեկույց էր նախապատրաստել, որ վերնագրել էր «Անձի պաշտամունքն ու դրա հետևանքները»:

Սամուել Կոլտը ձեռք է բերում արտոնագիր՝ առաջին ավտոմատ ատրճանակի համար:

Մինչ օրս տարբեր վարկածներ կան այն մասին, թե ով է մշակել ու զարգացրել Կոլտի ատրճանակը: Վարկածներից մեկի համաձայն, նավի կրտսեր ծառայող Սամուել Կոլտը հետևում էր, թե ինչ սկզբունքով է գործում խարիսխի կաբեստանի կառանի առանձնացման մեխանիզմը:

Այս օրը ծնվել են

Զարզանդ Դարյան

Հայ արձակագիր, դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Զարզանդ Դարյանը ծնվել է 1912-ի փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանի Տարոն գավառի Կոփ գյուղում։ 1931 թ-ին ավարտել է Երևանի մանկավարժական տեխնիկումը և մի քանի տարի ուսուցչություն արել։ 1939 թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։

Անդրանիկ Օզանյան

Ազգային հերոս, Հայ Ազատագրական շարժման առաջնորդներից Անդրանիկ Թորոսի Օզանյանը, ծնվել է 1865թ. փետրվարի 25-ին, Շապին Գարահիսար քաղաքում: Անցնելով Աղբյուր Սերոբի պարտիզանական ջոկատի շարքերը դարձել է թուրքական զորքերի դեմ կռվող հայ պարտիզանական մի քանի զորախմբերիի հրամանատարը:

Ջորջ Հարիսոն

Ջորջ Հարիսոնը ծնվել է 1943 թ. փետրվարի 25-ին, Լիվերպուլում: Դպրոցական տարիներին ծանոթանում է Պոլ Մակարտնիի հետ: Նրանք երկուսն էլ տարված էին ամերիկյան ռոկենռոլով և այդ աշխույժ երաժշտությունը վերարտադրում էին կիթառով:Տասնհինգ տարեկանում Ջորջը որոշակի արդյունքի է հասնում և ընդունվում է Ջոն Լենոնի խումբ: Այն ժամանակ խումբը կոչվում էր «Quarrymen»:

Օգյուստ Ռենուար

Ֆրանսիացի գեղանկարիչ, քանդակագործ, գծանկարիչ, իմպրեսիոնիզմի հիմնադիր ու վառ ներկայացուցիչ Պիեռ Օգյուստ Ռենուարը ծնվել է 1841 թ. փետրվարի 25-ին, Լիմոժ քաղաքում: 1844 թ. Ռենուարների ընտանիքը տեղափոխվում է Փարիզ:

Այս օրը մահացել են

Լևոն Կարագյոզյան

Հայ դրամատուրգ, կինոսցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Լևոն Կարագյոզյանը ծնվել է 1913-ի մայիսի 29-ին, Երևանում։ 1939-ին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիկո-տեխնոլոգիական ֆակուլտետը, 1958-ին Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները։

Ուիլյամս Թենեսի

Ամերիկացի արձակագիր, դրամատուրգ Ուիլյամս Թենեսին ծնվել է 1911 թ. մարտի 26-ին, ԱՄՆ Միսիսիպի նահանգի Կոլամբուս քաղաքում: Նրա հայրը շատ խիստ էր ու մանրախնդիր, մայրը կոպիտ էր, սիրում էր իշխել բոլորին և հաճախ էր որդուն մեղադրում նրա խառնվածքում առնականության բացակայության համար, իսկ քույրը տառապում էր դերեսիայով:

Թոմաս Մուր

Թոմաս Մուրը Ծնվել է 1779 թվականի մայիսի 28-ին: Ավարտել է Դուբլինի համալսարանը: Տասնչորս տարեկանից համագործակցում է դուբլինյան տարբեր ամսագրերի հետ: 1800 թվականին հրատարակում է իր «Անակրեոնի գովերգները», իսկ մեկ տարի հետո՝ «Հանգուցյալ Փոքրիկ Թոմասի պոեմները» ժողովածուն:

Աղբյուրը

ՕՐԱՑՈՒՅՑԻ ԱՒՈԴԻՈՏԱՐԲԵՐԱԿԸ ԼՍԵԼ ԱՅՍՏԵՂ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել