«Երգում է 70-ականների Երևանը»՝ կարոտ և սեր հայրենի քաղաքի հանդեպPanARMENIAN.Net-ը գրում է.
 Երգեց 60-ականներին շատ հայտնի Ժան Թաթլյանը, որին բոլորը հիշում են «Լապտերներ» երգով, երգեցին Սյուզան Մարգարյանը, Գայանե Հովհաննիսյանը

«Երգում է 70-ականների Երևանը» նախագիծը, որը հաջողությամբ մեկնարկեց 2005 թվականին, մինչ օրս հավաքում է հայկական ջազի սիրահարներին: Ճիշտ է, համերգներին հիմնականում միջին տարիքի մարդիկ են լինում, այն սերնդի ներկայացուցիչներն, ում համար Օրբելյանի պետական նվագախումբն ու Արտեմի Այվազյանի երգերը հեռացած երիտասարդության հուշերն են արթնացնում: Համերգը մեկ անգամ ևս հիշեցրեց հանդիսատեսին հայ էստրադային երգի «ոսկե դարը», երբ համերգի բոլոր կատարողները երիտասարդ էին ու անհոգ: Նախագծի հեղինակն ու հոգին Վազգեն Ասատրյանն է՝ երաժիշտ, պրոդյուսեր, թմբկահար: Հենց նրան են երևանցիները պարտական այս համերգներով:

Այդ համերգների մշտական հաղորդավար Սուսաննա Շահինյանը պատմեց, որ Էռնայի տատիկն է նրան այդ անունը տվել, քանի որ շատ էր սիրում երգչուհի Էռնա Յուզբաշյանին...

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել