«Եթե ուզում եք որևէ գործընթաց սառեցնել-հնեցնել-ուղարկել պատմության գիրկը, հարկավոր է հանձնաժողով ձևավորել։ Բազում նման հանձնաժողովների ենք ականատես եղել ՝ սկսած մազութի հանձնաժողովից, վերջացրած մարտի 1-ով։ Հիմա էլ գազի գործով հանձնաժողով։ Այն մի դեպքում արդյունավետ կլիներ, եթե հանձնաժողովի աշխատանքը սիստեմատիկաբար լուսաբանվեր մամուլով, հանրությանը ներկայացվեին այն բոլոր փաստաթղթերն նրբությունները, որոնք մինչ օրս թաքցրել են ժողովրդից։ Քանզի՝ մեր հասարակության փրկությունն իշխանության գործունեությունը հնարավորինս թափանցիկ դարձնելու մեջ է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել