1in.am-ը գրում է.
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը ծառայողական հետաքննություն է նշանակել՝ անկարգությունների ժամանակ ՆԳՆ աշխատակիցների գործողությունները գնահատելու համար: Այս մասին ասվում է գերատեսչության կայքում հայտնված հրամանում՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Ինչպես ասվում է փաստաթղթում, ծառայողական հետաքննությունը կանցկացվի կարգապահական սխալներ թույլ տալու, ծառայողական լիազորությունները գերազանցելու և դիրքը չարաշահելու փաստերով, որոնց հետևանքով խախտվել են խաղաղ հավաքի քաղաքացիների իրավունքները, ինչպես նաև իրականացվել ոտնձգություններ նրանց կյանքի ու առողջության հանդեպ:
Հետաքննությունը հանձնարարվել է 29 հոգանոց հանձնաժողովին:
Հրամանի կատարումն ու հետաքննության ընթացքն Ավակովը վերցրել է սեփական վերահսկողության տակ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_253522.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



