«Խորենացու փողոցի «Ոսկու աշխարհի» սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը չի պատրաստվում վճարել էկոնոմիկայի նախարարության՝ շուկայի վերահսկողության տեսչության կազմած 65 միլիոն դրամի տուգանքը: Նա փետրվարի 21-ին վարչական դատարանին հայց է ներկայացրել ակտը առոչինչ ճանաչելու պահանջով։ Այս մասին մեր թղթակցին տեղեկացրել է գործարարը։ «Իրենք շատ անգրագետ, լկտի, անհիմն բաներ են արել»,–ասել է նա՝ հավելելով, որ շուկայի վերահսկողության տեսչության պետը տուգանելու իրավունք չուներ։ Նրա խոսքով, նման լիազորություն ի պաշտոնե միայն էկոնոմիկայի նախարարն ունի։

«Հժ»-ն ավելի վաղ գրել էր, որ «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ում դեկտեմբեր ամսին իրականացրած ստուգումների արդյունքում ընկերության տնօրեն Նունե Նալբանդյանը, ով գործարար Վաղարշ Աբրահամյանի կինն է, փետրվարի 10-ին տուգանվել էր 65 միլիոն դրամով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել