Life.panorama.am-ը գրում է.

1. Իրավաբան

Սովորաբար այս մասնագիտությունն ընտրում են բծախնդիր և մտածկոտ մարդիկ: Ժամանակի ընթացքում այս որակները հասնում են ցնդաբանության և ետ են վանում նորմալ մարդկանց: Շատ դեպքերում իրավաբանները նույնսիկ անձնական հարաբերություններում սկսում են ինչ-որ խաբկանք փնտրել: Նման մտածելակերպը, խորանալով, հասցնում է խելագարության:

 

2. Հաշվապահ

Այս մասնագիտության որոշ ներկայացուցիչներն այնքան են խորասուզվում  իրենց աշխատանքի մեջ, որ թվերի հանդեպ սերն ու բծախնդրությունը անդրադառնում է նաև անձնական կյանքում: Հաշվապահները սովոր են ամեն բան հստակ և ճիշտ կատարել, այդ իսկ պատճառով առօրյա կյանքում ցանկացած նորություն նրանց մոտ վախ և տագնապ է առաջացնում: Ժամանակի ընթացքում այս մարդիկ չափազանց ձանձրալի են դառնում:

 

3. Բժիշկ

Վերաբերում է այն բժիշկներին, ովքեր, մասնագիտության բերումով, առնչվում են լուրջ հիվանդությունների, տառապանքի և մահվան դեպքերի հետ: Բժիշկը մեծ պատասխանատվություն է կրում հիվանդի առողջության համար, և բազմաթիվ սթրեսները ազդում են նրա հոգեկան աշխարհի վրա: Բժիշկների անտարբերությունը, ցինիզմը կամ փակ զգացմունքայնությունը հաճախ հոգեբանական պաշտպանություն է սթրեսներին դիմակայելու համար:

 

4. Զինվորական

Զինվորականները, ինչպես հայտնի է, խստագույն կարգապահության մարդիկ են: Եվ այդ բնավորությունը նրանք հաճախ կիրառում են նաև տանը՝ վերածվելով բռնակալի: Հոգեբանները պնդում են, որ զինվորականները, ժամանակի ընթացքում, անձի այնպիսի մասնագիտական ձևափոխման են ենթարկվում, որ հնարավոր չէ ուղղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել