Արամեն, Լիլիթ Հովհաննիսյանը, Միհրան Ծառուկյանը և Գուրգեն Դաբաղյանը, մարտի 7-ից սկսած, եվրոպական համերգային շրջագայության կմեկնեն: 

Կանանց միամսյակին նվիրված համերգային ծրագրի մեկնարկը երգիչները կտան Բրյուսելում, այնուհետև մարտի 8-ին կլինեն Ամստերդամում, 9-ին՝ Լոնդոնում, մարտի 14-ին՝ Բորդոյում, մարտի15-ին կմեկնեն Վարշավա, հաջորդ օրը՝ Վիեննա, մարտի 21-ին կերգոն Համբուրգում, 22-ին  ելույթ կունենան Լիոնում բնակվող հայ հանդիսատեսի համար, իսկ շրջագայության ավարտը մարտի 23-ին կտրվի Մարսելում:

Համերգը կվարի Արտյոմ Հակոբյանը, իսկ որպես հատուկ հյուր ներկա կլինի երգիչ Սուրեն Դավթյանը:

Համերգային ծրագրի ընթացքում կհնչեն երգիչների ամենահիթային և հայտնի կատարումները, կլինեն նաև ժողովրդական հին ու նոր սպասված երգեր՝ կենդանի կատարմամբ:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել