Բոլորը զարմացած էին, երբ Բարբարա Սթրեյզենդը «Զվարճալի աղջիկը» և Քեթրին Հեփբորնը «Առյուծը ձմռանը» կինոնկարների համար արժանացան Օսկարի մրցանակի:
Լիվ Ուլմանը և Ռոջեր Մուրը ապշած էին, երբ Սաչին Լիթլֆեդերը հայտնվեց 1973 թ.-ի Օսկարի մրցանակաբաշխությանը և հայտնեց, որ Մառլոն Բրանդոն հրաժարվում է «Կնքահայրը» ֆիլմի իր դերակատարման համար նրան տրվող լավագույն դերասանի մրցանակից: Նա այս որոշումն ընդունել էր Ամերիկայի հնդիկների հանդեպ Հոլիվուդի անարդարացի վերաբերմունքի պատճառով:
Դևիդ Նիվենը թույլ չտվեց, որ 1974 թ.-ի Օսկար մրցանակաբաշխության հեռարձակման ժամանակ ներս խուժած մերկ տղամարդու ներկայությունը իրեն շփոթմունքի մեջ գցեր: Նա մի պահ դադար տվեց և ասաց. «Այս տղամարդը իր ողջ կյանքի ընթացքում իր թերությունները մերկ վիճակում ցույց տալով է միայն կարողացել ծիծաղ կորզել մարդկանցից»:
Երբ 1975 թ.-ին նկարահանված «Թռիչք կկվի բնի վրայով» դրամայում ստանձնած դերի համար Լուիզ Ֆլետչերը Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ հաղթող ճանաչվեց «լավագույն դերասանուհի» անվանակարգում, նա ելույթ ունեցավ ժեստերի լեզվով: Նա հանուն իր խուլ ծնողների գնաց այս հուզիչ քայլին:
Վանեսա Ռեդգրեյվը 1977 թ.-ին նկարահանված «Ջուլիա» կինոնկարում ստանձնած դերի համար ճանաչվեց լավագույն երկրորդական դերասանուհի: Նրա ելույթը քաղաքական ուղղվածություն ուներ և արժանացավ բուռն արձագանքի:
Դոն Ամեչեն զարմացած էր, երբ հայտնեցին, որ ինքը «Կոկոն» կինոնկարի համար Օսկար է շահել: Սակայն նա է ավելի զարմացած էր, երբ տեսավ Շերի հանդերձանքը: Հենց Շերն էր նրան մրցանակը հանձնում:
1989 թ.-ի Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ Ռոբ Լոուն Սպիտակաձյունիկի համար երգ մրմնջաց: Նրան նվագակցում էր Էյլին Բաումենը:
1991 թ.-ին, չբավարարվելով «Քաղաքային պիժոնները» կինոնկարում լավագույն երկրորդական դերի համար ստացած մրցանակով, Ջեք Փելենսը սկսեց ի ցույց դնել իր ֆիզիկական կարողությունները և մի ձեռքի վրա հրումներ կատարեց:
Ռեժիսոր Ռոբերտո Բենինին օդերով էր քայլում: Նա բառացիորեն աթոռների վրայով էր մագլցում, երբ իմացավ, որ իր «Կյանքը գեղեցիկ է» կինոնկարը 1998 թ.-ի մրցանակաբաշխության ժամանակ շահել է Օսկարի մրցանակ՝ որպես լավագույն օտարալեզու կինոնկար: Նա կրկին ոտքի թռավ, երբ իմացավ, որ հաղթող է ճանաչվել նաև «լավագույն դերասան» անվանակարգում:
Էդրիան Բրոուդին 2002 թ.-ին նկարահանված «Դաշնակահարը» կինոնկարում խաղացած դերի համար արժանացավ լավագույն դերասանի մրցանակին: Երբ նա բեմ բարձրացավ իր մրցանակը ստանալու համար, Հոլի Բերիի մտքով չէր էլ անցնում, որ դերասանը կհամբուրի իրեն:



