Աքրամ Այլիսլի. մեծագույն մարդ, մեր ժամանակների` Երկիր մոլորակի ազնվագույն բնակիչ .... ցավում եմ, որ ադրբեջանցին չի հասկանում, թե ինչ մեծ բան է արել այս մեծ գրողն իր համար, թեպետ, միևնույն ժամանակ հիանալի հասկանում եմ, որ եթե մենք էլ ունենայինք հիմա այսպիսի մտավորական, որը այսպիսի վտանգավոր ու աստվածահաճո գործ կաներ, կքարկոծեինք ու կվտարեինք...չէ որ այսօր հայրենասեր է համարվում միայն նա, ով հայհոյում է թշնամուն, ով պատերազմի ու վրեժի կոչ է անում, այլ ոչ թե խաղաղության...դավաճան է համարվում նա, ով հարգում է մյուս ազգերին ու կրոնները` հավատարիմ մնալով իր կրոնին ու հայրենիքին, բայց հերոս է նա, ով մեծ-մեծ ու «խելացի» խոսում է, բայց պատերազմի հոտն առնելիս` առաջինը գլխապատառ կփախչի, բայց կազատի իր և իր որդու գլուխը......
«Բժիշկ Ալիբասիևը պնդում է, որ եթե յուրաքանչյուր նահատակված հայի համար ընդամենը մեկ մոմ վառեին, այդ մոմերի ցոլքերը լուսնի լույսից ավելի պայծառ կլինեին....»
Կարդացեք անպայման ու գուցե մի օր կհասկանաք, թե ինչպիսի աղբով է լցնում ձեր գլուխը քաղաքականությունը ու հեռացնում ձեզ ձեր մարդկային սկզբից.......
Աքրամ Այլիսլի, «Քարե Երազներ»
թարգմ. Արտակ Վարդանյան -respect
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել