Հենց նոր մի շատ դրական նորություն կարդացի. պարզվում է, որ շատ շուտով Երևանի հասարակական տրանսպորտի համար նախատեսված կանգառներում կտեղադրվեն էլեկտրոնային ցուցատախտակներ, որոնց վրա անընդհատ թարմացվող տեղեկությունների կլինի երթուղայինների մասին։ Նման համակարգ արդեն գործում է Թբիլիսիում, պետք է խոստովանեմ, որ շատ հաճելի և օգտակար բան է։

Ճիշտ է, չի հաղորդվում, թե արդյոք բոլոր երթուղիները սպասարկող միկրոավտոբուսների ու ավտոբուսների վրա է տեղադրվելու նավիգացիոն համակարգ, որի միջոցով էլ փոխանցվելու է տեղեկություն դրան հեռավորության և ժամանման ժամանակի մասին, սակայն վստահ եմ, որ ամեն դեպքում, սա միայն օգուտ կբերի։

Ի դեպ, մյուս հաճելի նորությունը կապված քաղաքամայր Երևանի հետ կայանում է նրանում, որ քաղաքապետարանի համապատասխան վարչությունը զեկուցել է քաղաքապետին, որ փոքր կենտրոնում գտնվող շենքերի դիմային հատվածների մաքրման և ռեստավրացիոն աշխատանքները ավարտի կհասցվեն նախատեսվածից շուտ։

Լավ է, որ այսքան բացասական ու տխուր լուրերի մեջ, գոնե մեկ-մեկ նման հաճելի անակնկալներ են լինում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել