Ինչո՞վ է Արմեն Ռուստամյանի վարքը սկզբունքորեն տարբերվում Շմայսի վարքից, եթե մեր հարգարժան դաշնակը ԱԺ-ն վեր է ածում մեր բակի բեսեդկայի՝ համապատասխան բառապաշարով:
Ես, իհարկե, հասկանում եմ, որ Հրայր Թովմասյանը, մեղմ ասած, ճիշտ չէր վարվել խորհրդարանական 4 խմբակցությունների հասցեին նման ոչ կոռեկտ արտահայտություն թույլ տալով, ինչպիսին է «Ղալաթ են անում», բայց Ռուստամյանի պատասխանը մի այլ կարգի անհամարժեք էր, ու ես, օրինակ, չէի դատապարտի Թովմասյանին, եթե էսքանից հետո տղամարդավարի բռներ ու Ռուստամյանի ատամները հաշվեր:
Ախր այ դատարկախոսներ, ժողովուրդը ձեզ մանդատ ա վստահել, որ ոչ թե դուք ձեր մակարդակով հավասարվեք շմայսներին ու ԱԺ-ն բեսեդկա սարքեք, այլ որպեսզի պայքարեք շմայսների ու շմայսածին երևույթների դեմ: Քֆրչիներիս տեսեք, սաղ օրը դեմագոգիայով են զբաղված հերիք չէ, հիմա էլ անցել են օտարալեզու հայհոյախոսության:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gevorg.aleksanyan.14/posts/1451749371720880?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել