Գաղտնիք չէ, որ գրասենյակային աշխատանքը վատ է անդրադառնում առողջության վրա: Վատ սնունդ, մշտական սթրես, անշարժ կենսակերպ. այս ամենը կարող է խլել ձեր կյանքից մի քանի տարի: Ահա մի քանի խորհուրդ, թե ինչպես աշխատանքային օրը գրասենյակում դարձնել ավելի առողջ և էներգետիկ:
Ճիշտ սնվեք ողջ օրվա ընթացքում
Բոլորիս մոտ էլ լինում են այնպիսի օրեր, երբ մեզ սպառված ենք զգում և ոչինչ անելու ցանկություն չի լինում: Այդ խնդրի լուծման տարբեր միջոցներ կան, բայց ամենակարևորը՝ փորձել ճիշտ սնվել: Անպայման նախաճաշեք, քանի որ հենց օրվա այդ պահին է մեզ անհրաժեշտ մաքսիմալ քանակությամբ էներգիա:
Հարմարեցրեք ձեր աշխատավայրը
Ամբողջ օրը նստած անցկացնելը շատ վատ է անդրադառնում մեջքի վրա: Հնարավորինս հարմար տեղադրեք մկնիկը, ստեղնաշարը և մի փոքր թուլացեք՝ հենվելով աթոռի հենակին:
Ֆիզկուլտ դադարներ արեք
Շատ կարևոր է աշխատանքի ընթացքում դադարներ անել՝ թեկուզ 5 րոպեով: Այդ 5 րոպեների ընթացքում մի փոքր մարզվեք: Ձգվեք, շարժեք թուլացած մկանները և անգամ դա կլավացնի ձեր վիճակը:
Խուսափեք աչքերի լարվածությունից
Պատահե՞լ է, որ աշխատանքային օրվա վերջում ցավեն գլուխն ու աչքերը: Եթե այո, ապա, ամենայն հավանականությամբ, դրա պատճառը անընդմեջ լարված համակարգչի էկրանին նայելն է: ԵԹե դուք աչքերի հոգնածություն եք զգում, կտրվեք համակարգչից և որևէ այլ բանով զբաղվեք:
Ընկերացեք ձեր գործընկերների հետ
Աշխատակիցները կարող են լինել անտանելի կամ ձանձրալի, բայց եթե դուք նրանց հետ ընկերանաք, ապա աշխատանքային սթրեսը կնվազի: Գրասնեյակային ընկերությունը ձեզ կդարձնի ավելի պրոդուկտիվ, իսկ աշխատանքն՝ ավելի հաճելի:
աղբյուր՝