Հանս Մորգենթաուի խոսքերն առավել քան բնորոշ են ներկայումս հայ-ռուսական ձևավորված հարաբերություններին՝ տնտեսականից մինչև քաղաքական: Ըստ նրա՝ պետությունների արտաքին քաղաքականության սկզբունքներից մեկը իմպերիալիզմն է, որն ուղղված է թույլ պետություններ, իր տերմինաբանությամբ՝ «դատարկ տարածություններ» հայթայթելուն, որոնք կարող են կցվել դաշնային հարաբերությունների անվան տակ: Հիմա ռուսական քաղաքականության երանգն ամբողջովին համապատասխանում է Մորգենթաուի կոնցեպցիայի դրույթներին, և Մաքսային միության քաղաքականության այս ողջ համապատկերը նմանօրինակ քաղաքականության դրսևորում էր: Ավելին, Ռուսաստանը անցավ նույնիսկ քաղաքական ռեալիզմի ռուբիկոնը և սեփական շահի իրացումն ավելի բացահայտ զուգորդեց ուժի տերմինաբանությամբ, քան նույնիսկ սահմանվում է այդ տեսության շրջանակներում: Դե, իսկ Հայաստանն էլ այդպես էլ չհասկացավ քաղաքական ռեալիզմի դաժան կանոններն ու մնաց իռացիոնալ որոշումների մակարդակում, ինչը երբեմն շատ դաժան է պատժվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել