Կառավարությունը` ի դեմս վարչապետ Տիգրան Սարգսյանի, հերթական անգամ ժողովրդին փորձում է ապացուցած լինի՝ փոփոխությունները և բարեփոխումները, «որոնք կատարվում են», կատարվում են ի օգուտ ժողովրդի: Ես կարող եմ հստակ ասել` դա ինֆորմացիա է, որը հերթական անգամ չի համապատասխանում իրականությանը, այն ինչ կատարվում է մեր երկրում, կատարվում է ոչ թե ի օգուտ, այլ ի վնաս ժողովրդի: Օրինակ՝ բարեփոխումը, որը կատարվել է մեր կրթական համակարգում, բացասական հետք է թողել ոչ միայն մեր, այլ նաև մեր եկող սերնդի վրա՝ ենթարկելով դպրոցականների և ուսանողներին դեգրադացիայի: Հավելեմ, որ չհասցնելով մարսել մի բարեփոխումը (եթե դա կարելի է անվանել բարեփոխում), հայտարարում է հետևյալը՝ այն քաղաքացիները, որոնք ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստություն (18 տարեկանը լրանալուն պես) պետք է զորակոչվեն բանակ: Այդ փաստն ինձ համար անընդունելի է, որ մեր կառավարությունը այդ կերպ՝ բառիս բուն իմաստով, զրկելով մեր երկիրը լավ կադրերից, ժողովրդին դեռ ինչ-որ բան է ուզում ապացուցած լինի: Ասեմ, որ այսօր պարբերականներից մեկում աչքովս մի հրապարակում ընկավ, որտեղ կառավարության ղեկավարը փորձում էր Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ապացուցեր, որ կուտակային համակարգը ներդնելով, ծրագիրը աշխատելու է «ի օգուտ ժողովրդի»: Պարոն վարչապետ, թույլ տվեք հիշեցնեմ, որ տվյալ օրենքի գործունեությունը, ՍԴ-ի որոշման համաձայն, կասեցված է մինչև ս.թ. մարտի 28-ը, ուստի գործատուին պարտադրելը, որ նա կատարի տվյալ օրենքի կետերը, ես կարող եմ որակել մենակ մի ձևով` անօրինական կերպով սեփական քաղաքացու գրպան մտնել: Պարոն վարչապետ, նման արտահայտության օգտագործումը հերթական անգամ ցույց է տալիս, թե ինչպես է մեր կառավարությունը մտածում իր քաղաքացու մասին. մուծվե՛ք, թե չէ թոշակից կզրկվեք: Դա հարիր չէ կառավարությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել