Մեծարգո պարոն նախագահ .

Մենք Ձեզ  ենք  դիմում  արդեն  3-րդ  ամգամ, Դուք  2 անգամ  հանձնարարական  եք  ուղարկել (2008թ,2012թ.)

 Դիմում ենք Ձեզ, որ մենք,վերը նշված հասցեի բնակիչներս դեռ 2008 թվականին Ձեր տված կացարանների և հանրակացարանների սեփականաշնորհման մասին հրամանը, փորձեցինք օգտագործել: Դիմել ենք բազմաթիվ ատյաններին, սակայն ոչ մի արձագանք: Պարզվեց, որ մեր հանրակացարանը, առանց մեր գիտության, կեղծարարությամբ, շենքի մի հատվածի վրա անհատույց օգտագործման իրավունք ունեցող ,,Աշխատանքային ռեզերվները,, սեփականաշնորհել է մեր‘ բնակեցված  հատվածի հետ միասին: 

Հայտնում ենք Ձեզ, որ մենք 1990-ական թվականներից ապրում ենք Թբիլիսյան խճուղի 3/2 հասցեում, որը պատկանում էր թիվ 9 ուսումնարանին‘  որպես հանրակացարան (այժմ ,,Երևանի Պետական Տարածաշրջանային N1 Քոլեջ,,): Ապրելով հանրակացարանում, մենք, բնակիչներով թիվ 9 ուսումնարանին վճարել ենք (բացի մանկատունն ավարտած սաների) հանրակացարանի սենյակի վարձ (14ք./մ.):

Դիմում ենք, քանզի պարոն Տիգրան Սարգսյանի այցից (25.12.2011թ.) հետո մեր շենքի բնակիչները մեր վարչապետին ուղարկեցին ոչ միայն անհատական դիմումներ, այլ նաև 1 միասնական դիմում, որտեղ շոշափվում էր և մեր շենքի (մեր կողմից զբաղեցրած) տարածքների սեփականաշնորհման հարցը, և մեր շենքի սանիտարահիգենիկ վիճակը, և մեր շենքի նկուղի ջրով լցված լինելու խնդիրը, ինչպես նաև մեր շենքի անապահով և բազմանդամ ընտանիքներին հավելյալ բնակմակերեսով բարելավման խնդիրը (մենք նշել ենք, որ մեր շենքի 4-րդ հարկը անհատույց օգտագործման է հանձնված ,,Աշխատանքային ռեզերվներ,, ԿՄԸ-ին, որը չի օգտագործում այն (15-17 տարվա ընթացքում օգտագործվել է 2-3 անգամ), և բարձիթողի ու անմխիթար վիճակում է գտնվում): Դա է վկայում այդ հարկի տեխնիկական ու նյութական վիճակը, պատուհանների ապակեպատման վիճակը, պատշգամբի անմխիթար ու քանդված վիճակը, խողովակների և ջեռուցման համակարգի միացման վիճակը, որը հեղեղում է 3-րդ, 2-րդ և 1-ին հարկերի մեր հանրակացարանային բաղնիքները, զուգարանները և հարակից սենյակները:

Նշենք նաև, որ ըստ հասարակական կազմակերպությունների (Հ. Կ.) մասին օրենքի, Հ.Կ-ները հանդիսանում են շահույթ չհետապնդող կազմակերպություն, և իրավունք չունեն որևէ գանձում կատարելու, բացի Հ.Կ-ի անդամության վճարը: Սակայն ,,Աշխատանքային ռեզերվներ,, Կ.Մ.Ը.-ն իր Հ.Կ.-ի կնիքով կնքել է պայմանագրեր (որոնց մեծ մասը բնակիչներին չի տվել, իսկ իր մոտ գտնվող պայմանագրերը այրել է, որպեսզի կոծկի իրենց կեղծարարությունների իրեղեն ապացույցները), և ապօրինաբար գանձել է բնակվարձ իր կողմից (Ստյոպա Հարությունյանը) ինքնակամ սահմանված գումարի չափով (ըստ սիմպատիայի 3000-ից 10.000դրամ ամսեկան):

Պետք է նշենք, որ մեր վարչապետի այցից հետո իրոք սկսվել էր սեփականաշնորհման գործընթաց քաղաքապետարանում, որտեղից մենք պատասխան նամակներով ստացել ենք, որ տվյալ գործընթացը ուղարկվել է Արաբկիրի վարչական շրջան, այնտեղ շարունակելու համար, սակայն Արաբկիրի կոմունալ բաժնից մեզ պատասխանել են, որ իրենք մեր գործերը ետ են ուղարկել քաղաքապետարան, պատճառաբանելով, որ այն  իրենց համայնքի սեփականությունը չէ:

Մենք բնակվելով վերը նշված հասցեում 1990-ականներից, ժամանակին դեպի շենք ելք ու մուտք ենք արել տարբեր տեղերից, այժմ ,,Աշխատանքային  ռեզերվներ,, ԿՄԸ-ի ներկայացուցիչը‘  իրեն ,,Տեր ու Տնօրեն,, հորջորջող Ստյոպա Հարությունյանը որոշել է, որ տարածքն իրենն  է և փակել է մեր  ազատ ելքի և մուտքի ճանապարհը:

Շենքի  հետևի  մասում  է գտնվում Երևանի տարածաշրջանային N1 քոլեջին, թիվ N746-ն 14 հունիսի 2007թ. որոշմամբ, փոխանցված, բայց մինչ օրս օգտագործման իրավունքի պայմանագիր չստացած 5 ավտոտնակներ և 30 մետր ազատ պատ: Այդ պատը ապամոնտաժվեց  և  արդյունքում շենքի  բոլոր  բնակիչներս   ունեցանք  ճանապարհ: 

Դա կնպաստի նաև, որպեսզի շենքի մեր մուտքին մոտենա մեքենա (շտապ օգնություն կամ այ), և կնպաստի, որ դադարենք օգտվել քոլեջի կենտրոնական մուտքից (այնտեղից օգտվելիս դժվար է մեքենաների մոտեցումը դեպի շենքի մուտքի մոտ):

Նախկին նախագահական ընտրություններից առաջ շենքի բնակիչներս փաստացի գրանցվել ենք մեր սենյակների վրա, ըստ մեր բնակության վայրի: Շենքում ապրում են 27 ընտանիքներ (91 բնակիչ, որից չափահաս են 78 անձ):

Մենք 2008 թվին դիմեցինք Ձեզ, որպեսզի իրականացնեինք մեր զբաղեցրած տարածքների սեփականաշնորհումը, ըստ Ձեր կողմից արձակված օրենքի (կացարանների և հանրակացարանների սեփականաշնորհման մասին), որի ժամանակ էլ բացահայտվեց ,,Աշխատանքային ռեզերվներ,,-ի զեղծարարությունը այն մասին, որ մեր հանրակացարանի մեր սենյակները սեփականեցվել են առանց մեր գիտությամբ: Որի պատճառով մենք չկարողացանք իրականացնել մեր զբաղեցրած տարածքների սեփականաշնորհումը:

Նշենք նաև, որ շենքի վիճակը օրեցօր դառնում է անմխիթար, և վթարային, այնքանով, որքանով, որ շենքի բաղնիք-զուգարանային հատվածի դրսային երեսի անկյունային պատերը սկսած 4-րդ հարկից փլվում է բառիս  բուն իմաստով, մենք 3 անգամ  սանէպիդկայան ենք դիմել և պատասխանը ուղարկում ենք Ձեզ, իսկ նոր պատասխանը ևս  կուղարկենք: 06.04.2012-ին էլ արտակարգ իրավիճակներից ենք հրատապ կանչել, քանզի Սիմոնյան Գայանեն և Հավհաննիսյան Իրինան Ստյոպա Հարությունյանի Թույլատվությամբ Քանդում են բաղնիք-զուգարանային հատվածի դրսի պատը, իսկ Սիմենյան Լուսինեն էլ հաճույքով, նույն Ստյոպա Հարությունյանի թույլատվությամբ ջրում է (ջուրը հիմնականում բաց է պահում և հեղեղում է) 2-րդ և 1-ին հարկերի բաղնիք զուգարանները և հարակից բնակարանները և այժմ դարձել է շատ վտանգավոր բաղնիք-զուգարանից օգտվելը, քանզի պատերի մնացյալ հատվածները շարժվել են և խորը ճաքեր են տվել: Այն կազմում է շենքի անկյունային մասից մոտ 35-40 ք./մ. տարածք, որի պատճառով 06.04.2012-ին մենք ստիպված եղանք ահազանգել արտակարգ իրավիճակների վարչություն, և փառք աստծո, որ առայժմ մահվան ելքով դեպքեր տեղի չեն ունեցել: Ցավոք դրանից ոչ ոք ապահովված չէ: Իրենց մասնագետները մեր շենքի վիճակը գնահատել են 6-րդ կարգի վթարային:

Շատ ենք խնդրում, ինչքան հնարավոր է շուտ անդրադառնալ մեր շենքի հիմնախնդիրներին, քանզի տվյալ իրավիճակում չեն բացառվում նաև դժբախտ պատահարները:

Կից ներկայացնում ենք քաղաքապետարանից մեզ ուղարկված գրություններից մեկը, Արաբկիր թաղապետարանի տրված պատասխանը:

Տեղեկացնում ենք նաև, որ դիմել ենք բազմաթիվ ատյաններ և մեր նամակին կից Ձեզ կներկայացնենք մեր ուղարկած նամակները և դրանց պատասխանները, ինչպես նաև 2003 թվին ,,Աշխատանքային ռեզերվներ,, Կ.Մ.Ը.-ին անհատույց օգտագործման իրավունքի փաստաթուղթը և հանրակացարանի գլխավոր հատակագիծը (որը բնավ չի համապատասխանում իրականությանը, ըստ մեր սենյակների չափերին և ձևին):

Կից ներկայացնում ենք բոլոր այն հիմքերը, որով մենք 1990-ականներից բնակվում ենք վերը նշված հասցեում, ինչպես նաև իրենց կողմից կնքված և տրված 2 բնակչի պայմանագրերի պատճեները, և պայմանագիր չստացած բնակիչները սենյակների վարձերի կտրոնների պատճեները, որոնք ապացուցում են, որ մենք ի տարբերություն իրենց, այս տարածքները զբաղեցրել ենք օրինական կարգով:

Մեր շենքի նկուղը լցված է ջրով, իսկ այդ խոնավությունը արտահայտվում է մեր ոտքերի  ռևմատիկ ցավերով, մեր սիրտի և ընդհանրապես մեր առողջության վրա: Այս տարածքում ապրելուց, այս պայմանների մշտական դեպրեսիոն վիճակի հետևանք է, որ չունենք տարրական սանիտարահիգենիկ պայմաններ, սանհանգույցային և խոհանոցային պայմաններ: 14ք./մ.-ի մեջ և քնում ենք, և հաց  ուտում, և հեռուստացույց դիտում, ու երեխաները դասերն են պատրաստում և կներեք  գռեհիկ արտահայտությանս‘ զուգարանային հոգսեր ենք հոգում, քանզի ընդհանուր  զուգարանում ամբողջ բոլոր հարկերի կեղտաջրերը հեղեղի նման թափվում են մեր գլխին, ինչու չէ, նաև լվածքն ենք տանը լվանում նույն պատճառով: Նշեմ նաև, որ եթե աստված մի արասցե բժիշկ կամ այլ բանի պետք լինի, ապա պետք է կամ սրան-նրան խնդրենք, որ դարպաս բացեն, կամ ոտքով հասնենք դարպասներին, որպեսզի կարողանանք դուրս  գալ այս շրջափակումից: Էլ չեմ ասում տարածքի սանիտարահիգենիկ վիճակի մասին, որ մենք 2 տարի (2007 և 2008) անընդմեջ դիմել ենք   Պետական Հիգենիկ և հակահամաճարակային տեսչություն‘ պարոն Ա.Վանյանին, եկել են, ստուգել են և մեզ են ուղարկել դիտման ու ստուգման արդյունքները և դրանից  հետո ոչինչ չի արվել, աղբը  և շները շարունակում  են գոյատևել մեր կողքին’  մեր շենքի հարկերում, բակում և բաղնիքներում:

Ներկայումս ունենալով բազմաթիվ ապացույցներ, որ  ,,Աշխատանքային ռեզերվներ,,-ի գործարքը կատարվել է կեղծ և ապօրինի, խնդրում ենք Ձեր միջամտությունը, այդ հարցի լուծման համար:

Երբեմն մեր մեջ կասկած է առաջանում, միթե մենք մեր հայրենիքում ենք ապրում, որտեղ պետք է պաշտպանված լինի յուրաքանչյուրիս տարրական իրավունքները:

Էլ ինչ սրտով և հավեսով պիտի մեծացնենք մեր որդիներին, որպես հայրենիքի զինվոր?

Ուստի խնդրում ենք Ձեր աջակցությունը պաշտպանելու մեր և մեր երեխաների մեր հայրենիքում օրինական   ապրելու իրավունքը (թույլ տաք, որպեսզի մենք կարողանանք սեփականացնել մեր կողմից զբաղեցրած  տարածքները և շենքի 4-րդ հարկը գոնե ունենալ որպես բարելավում):

Փախստականները իրենց կոմիտեն ունեն, մանկատունն ավարտածները իրենց կազմակեպությունն ունեն, վետերաններն իրենց միությունն ունեն, իսկ մենք’ անապահով ընտանիքներս չգիտենք թե մեր հոգսերի, խնդիրների ու պրոբլեմների մասին ում դիմենք:

Վստահելով Ձեր օբյեկտիվությանը, նորից-նոր խնդրում ենք օգնել մեզ դուրս գալ այս քաշքշուկից:

Կանխավ հայտնում ենք մեր շնորհակալությունը և հույսով սպասում Ձեր դրական պատասխանին:

Մենք, վստահում և հավատում ենք, որ Դուք  ԿԿԱՆԳՆԵՔ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ և ԿՊԱՅՔԱՐԵՔ  ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ու ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել