photo_1374056676114-1-HDAraratnews.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեծ հարցազրույց է տվել ռուսական Sovsport.ru-ին, որը որոշ կրճատումներով ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։

-Մարտի սկզբին Ռուսաստանն ու Հայաստանը կխաղան Կարսնոդարում, որտեղ հայկական մեծ համայնք կա։

-Ուրախ եմ, որ խաղալու ենք հարավային Կրասնոդարում։ Հույս ունեմ մարզադաշտում շատ հայեր տեսնել։ Մեզ համար դա հաղթելու լրացուցիչ խթան կհանդիսանա։

-Հավանաբար, Հայաստանում «Սպարտակի» նկատմամբ ուշադրությունը հատուկ է։ Հետևու՞մ եք։

-Իհարկե։ «Սպարտակն» ասոցացվում է ոչ միայն իմ ընկերներ Օզբիլիսի և Մովսիսյանի, այլ նաև Նիկիտա Սիմոնյանի հետ։ Ցավոք, անձամբ ծանոթ չեմ նրան, սակայն հպարտ եմ, որ հայը նման բարձունքների է հասել ֆուտբոլում։ Իսկ Մովսիսյանի համար հիմա գերազանց փուլ է։ Գոլեր է խփում, դարձել է «Սպարտակի» առաջատարը։ Հուսով եմ, Յուրան կապաքինվի Ռուսաստանի առաջնության մեկնարկային տուրից առաջ։ Մեր հավաքականի համար կարևոր է, որպեսզի նա խաղա։ Հնարավորության դեպքում նայում եմ նաև Ռուսաստանի առաջնության այլ խաղեր։ Ձեր լիգայում շատ հայեր կան։

-Խորհուրդ չե՞ք տվել Կլոպին ուշադիր լինել Մովսիսյանի նկատմամբ, չէ որ Լևանդովսկին ամռանը հեռանալու է։

-Ես դեռ դրան չեմ հասել, որպեսզի մարզչին իմ կարծիքը պարտադրեմ։ Սակայն ուրախ կլինեի, եթե Յուրան հայտնվեր «Բորուսիայում»։ Առաջընթացի համար ավելի լավ կլինի տեղափոխվել ուժեղ արևմտյան ակումբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել