Այսօր ՀՀԿ Կենտրոն երիտասարդական թևի Գաղափարաքարոզչական հանձնաժողովով գնացել էինք Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան: Այնտեղ նկարահանումների ժամանակ (Սպարապետի 55 ամյակին ընդառաջ հաղորդում էինք նկարում) իր զարմուհին պատմեց մեզ այդ մեքենայի ԻՐԱԿԱՆ պատմությունը: Իրականում այդ մեքենան Սպարապետը նվեր է ստացել Վարուժան Գնունուց ( նկարում սլաքով նշված անձը ): Իսկ ահա մյուս նկարում Մերսեդեսի վրա փակցված է Գնունու նվերի հետ եկած նամակը Վազգեն Սարգսյանին: Սպարապետի զարմուհին նշեց, որ շատ է ափսոսում, որ սուտ լուրերը այն մասին, թե այդ մեքենան Սիրիայի նախագահն է նվեր տվել, ստացել են մեծ արձագանք: Նկարահանումների ավարտից հետո խոսք տվեցի, որ անպայման դրա մասին սոցցանցերում կտեղեկացնեմ մարդկանց:
Հ.Գ. Չնայած այն բանին, որ Սպարապետը Սիրիայի նախագահից չի ստացել այդ մեքենան, և չի վաճառել այն տանկեր գնելու համար, դրանից նրա հեղինակությունը չի պակասում: Կխնդրեմ տեղեկատվություն տարածելուց առաջ ճշտել դրա իրական լինելը: