Իսրայելում Հոլոքոստը վերապրած կանանց շրջանում գեղեցկության մրցույթ է կազմակերպել: «Միսս Հոլոքոստը վերապրած» մրցույթի ընտրական փուլ է անցել 300, իսկ եզրափակիչ փուլ` 14 իսրայելուհի:
Միջոցառման կազմակերպումը հենց սկզբից խիստ վեճերի առարկա է դարձել: Շատերը հայտարարել են, որ մի երկրում, որտեղ ամեն երկրորդ ընտանիքին առնչվել է Հոլոքոստը, գնահատել ծերացող կանանց ֆիզիկական արժանիքները, էթիկայի տեսանկյունից այնքան էլ ճիշտ չէ, հաղորդում է Jewish.ru-ն:
Սակայն կազմակերպիչների վստահեցմամբ, մրցույթի 74-97 տարեկան մասնակիցները մեծ սիրով երեկոյան զգեստներով քայլում են պոդիումում: Մրցույթի յուրաքանչյուր մասնակից ժյուրիի անդամներին պատմել է, թե ինչպես է վերապրել Հոլոքոստը:
Մրցույթի հաղթող է դարձել 79-ամյա Հավա Գերշկովիչը` ծնունդով Ռումինիայից: 1941-ին նրան ծնողների հետ միասին ուղարկել են համակենտրոնացման ճամբար ԽՍՀՄ-ում, որտեղ էլ անցկացրել են պատերազմի տարիները:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել