Ոնց հասկանում եմ ռուսները տենց էլ մի կարեւոր բան չեն կարողանում ըմբռնել: Նրանք ամեն իրավիճակի մեջ պայքարում են արեւմտյան ազդեցության, դեվադրությունների դեմ: Որոշ դեպքերում դա իրական է, որոշ դեպքերում՝ չափազանցված: Բայց այդ մաքուր գեոպոլիտիկ հյացքը նրանց խանգարում է տեսնել, հաշվի առնել որպես ինքնուրույն, այլ ոչ միայն մանիպուլյացիոն գործոն՝ ազգային ինքնությունը, ազգային-ազատագրական հարացույցը, որը մնում է ուժի մեջ առնվազն Արեւելյան Եվրոպայում: Ուկրաինայի օրինակով սա հերթական ու շատ ցցուն կերպով երեւաց: Ռուսներին թվում էր, որ իրանք պայքարում են ինչ որ "գրանտակերների", "գոմիկների" ու միջազգային "փուսի ռայթսի" դեմ: Բայց իրանց դեմ կանգած էին պինդ, հողային, կռվող, խաչանկքվող, աղոթող, արաղը սալով զակուսկի անող ազգայնական տղերքը, որոնց համար ազգ, հայրենիք, հավատք բառերը դեռ իրական էություններ են: Սա հետարդիական կառնավալ չէր: Ազգի, հայրենիքի, հավատքի, դրոշի, ազատության համար մարդիկ արյուն են թափում, մեռնում են: Ռուսները դա չեն ուզում հասկանալ, որովհետեւ կայսրության տեսակետից ազգայինն ընդամենը տեղական կոլորիտ է կամ էլ օտար կայսրության կողմից հովանավորվող դավադրություն: Իսկ ազգայնականությունը ինքնուրույն գործն է, իրական է, էություն է: Իհարկե կա եւ հակառակ կողմը: Միջազգային այսպես կեղծ-առաջադւմական (իրականում առաջադիմությունը կապ չունի հետարդիականության եւ կարնավալզիմի հետ) ինտերնացիոնալը փորձում է իրա հագով անել ուկրաինացի ազգային տղերքի հաղթանակը: Փորձում է անտեսել, աչք փակել իրենց եւ տղերքի անդունդային տարբերության վրա: Բայց տղերքը միայն հեգնանքով ժպտում են: Կառնավալի իդեալների համար չի մեռնում ոչ ոք, նույնիսկ՝ կառնավալիստերը: Բարեւներ ուկրաինացի տղերքին: Թեեւ իրենց հայացքներից շատերը չեմ կիսում, բայց սիրում եմ ամեն ինչի իսկականը, առանցք ունեցողը, հա ու չէ ունեցողը, դրոշի համար այքարողը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10203276135608419?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել