23:00-ից հետո Երևանի Մոսկովյան- Թումանյան խաչմերուկում ծիծաղելը քրեորեն հետապնդելի է: Շաբաթ, 23:00-ից հետո, Բրյուսովի անվան համալսարանի մոտ, տաքսի սպասելիս, ընկերներիս հետ ծիծաղեցի երկու բաժակ վիսկի խմածի ծիծաղի բարձրությամբ: Մոտեցան երկու ոստիկան եւ զգուշացրին <<լռության ժամի>> մասին եւ, բարեբախտաբար, չձերբակալեցին <<լեզվին տվող>> օրինախախտիս: Զարմացած էի շատ: Հետո շոյվեցի, որ մեր քաղաքում քաղաքացիներիս անդորրը այդպես աչալրջորեն հսկվում է: Հետաքրքիր է` ինչու նույն ոստիկանները երբեք չեն հերթապահում Ռուբինյանց 20-ի մոտ, որի պատուհանների տակ երբեմն այնպիսի << բազառներ>> են լինում, որ դրանց համեմատ ծիծաղի <<աղմուկը>> Բաբաջանյանի <<Նոկտյուրնի>> չափ հաճելի կլիներ:
Հ.Գ.- Համաշխարհային գրականության մի շատ արժեքավոր գործում կարդացել եմ պատմություն այն մասին, թե ինչպես էին <<քաղաքապետի սիեստայի ժամին արգելում տրամվայների երթեւեկությունը քաղաքապետարանի դիմացի փողոցով>>: Ով կհիշեցի` դա որ ստեղծագործությունն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել