Ես տալիս եմ իմ կյանքը, որ դու ապրես եղբայր: Ես գնում եմ... բայց հետևելու եմ քեզ... հեռվից: Տես, էնպես չանես, որ զոհողություններս զուր լինեն: Ցավոք չենք հանդիպի այն պայծառ երկրի փողոցներում, որը իմ ու իմ ընկերների կյանքի գնով կկառուցվի: Դու ազատ երկրի ազատ քաղաքացի ես եղբայր ու արժանի ես ապրել նրանում: Քո զավակներն ու իմ զավակները, քո ընտանիքն ու իմը, ապրեք ու եղեք ազատ: Սա մեր երկիրն է, որից մենք հրաժարվեցինք փախչել: Մենք մնացինք ու կռիվ տվինք, պայքարեցինք չարի դեմ ու որոշեցինք, որ ինքներս կընտրենք այն իշխանություններին, որոնք արժանի են մեզ կառավարել:
Ցավոք հաղթանակներն առանց արյուն չեն լինեում: Ես գիտեի դա ու հենց այդ մտքով գնացի Մայդան: Այլ տարբերակ մենք չգիտեինք, ուրիշ տարբերակ մեր գլխում չկար: Ամեն ինչի համար վճարել է պետք: Թող մեր կյանքը լինի այն գինը, որը պետք է վճարվեր հզոր երկիր ունենալու համար:
Խնդրում եմ, մեզ հերոս չանվանեք: Ամեն ինչ առանց պաթոսի էլ է պարզ: Հայրենիքի համար մեռնելը մեր պարտքն էր: Պարզապես խնդրում եմ, երբեմն հիշեք մեզ ու հետևեք, որ մեր տապանաքարերի վրայի մեխակները չթառամեն:



