Emedia.am-ը գրում է.
Խոյ
Եթե նախկինում ինչ-որ բան եք ձեռնարկել, այսօր դրան զարգացում տվեք կամ ուղղակի քայլեր ձեռնարկեք այդ ուղղությամբ: Թող որ այն անցնի առանց լրացուցիչ լարվածության ու ավելի շատ հաճույք պատճառի, քան հոգս: Լավ կլինի շրջապատեք ձեզ այնպիսի մարդկանցով, որոնք կարող են ձեզ հետ հենց ձեզ հուզող հարցեր քննարկել, այլ ոչ թե հանդես գալ միայն խորհրդատուի դերում: Սա ոչ ռացիոնալ քայլերի ժամանակահատված է, բայց հենց դրանք են ունակ փոխել գործերի ընթացքը ու բարձրացնել ձեր հեղինակությունը:
Ցուլ
Անսպասելի քաոսային իրավիճակ կարող է ստեղծվել շրջապատի հետ հարաբերություններում կամ էլ հակառակը` կգտնեք իրականության ևս մեկ, ավելի նուրբ կատեգորիա ու հարաբերությունների նոր իմաստ: Եթե ինչ-որ բանի մասին շատ եք հոգ տանում, բայց զգում եք նաև, որ ձեր հոգատարությունը ոչ մի արդյունքի չի հանգեցնում, ավելի լավ կլինի հրաժարվեք դրանից: Շատ շուտով ամեն ինչ զգալի կերպով կբարելավվի իր ընթացքը ու դուք նոր իմաստ կգտնեք մեկ այլ իրողության շրջանակներում: Արտաքին ազդակները շատ բան կարող են հուշել ձեր պլանների ու ակնկալիքների վերաբերյալ:
Երկվորյակներ
Զգուժացեք ջրից: Ծայրահեղ ոչ ցանկալի է նաև ալկոհոլի օգտագործումը, եթե պատրաստվում եք կարևոր միջոցառման: Թույլ տվեք, որպեսզի ձեր մարմինը փոքր ինչ հանգստանա, թույլ տվեք ինքներդ մի քիչ ծույլ ու անհոգ լինել: Կարող են ի չիք դառնալ վաղօրոք ծրագրված կարևոր պլաններ, բայց դա հիմք չէ ամեն ինչից հիասթափվելու ու ամեն ինչի նկատմամբ հետաքրքրությունը կորցնելու համար: Հույսներդ դրեք ինտուիցիայի վրա ու այն անսպասելի պայծառացումների, որոնք այսօր ձեր ուղեկիցը կլինեն:
Խեցգետին
Հաշվետվություններ անելու, գնահատականներ տալու ու կարևոր եզրակացությունների գալու օր է: Հրաժարվեք ամեն ինչին զգայական լիցք ու բովանդակություն հաղորդելու գայթակղությունից: Ժամանակ գտեք միայնակ մնալու ու ձեր մտքերի հետ հաշտ ապրելու համար: Կլինեն պահեր, երբ կարիք կունենաք հանգիստ նստել ու ոչինչ չլսել: Մի փորձեք համատեղել իդեալական պատկերացումները դրանց իրական կերպարանավորումների հետ:
Առյուծ
Կարևորվում են ֆինանսական ոլորտը, գործնական հարաբերությունները: Կարող է զգացվել ակտիվության ու հաջողակության անսպասելի անկում: Նոր նախագծեր լավ կլինի չսկսեք, այլ հանգիստ նախապատրաստեք ամեն ինչ դրա համար: Անպայման ուշադիր եղեք հարաբերությունների նկատմամբ: Շատ բաներ կարող են ընդլայնվել հենց համակրանքի հողի վրա: Դա` լավագույն տարբերակում: Իսկ վատագույնի դեպքում կուրվագծվեն խարդավանքներ, մրցակցային ոչ ազնիվ խաղեր:
Կույսեր
Ուշադիր եղեք կատարվող դեպքերի իրական իմաստը բացահայտելու առումով: Հարաբերություններում կարող են նկատվել անսպասելի զարգացումներ: Կարող են խախտվել նախկին պայմանավորվածությունները ու խաղի կանոնները: Ձգտեք չդառնասլ ինչ-որ մեկի շահադիտական քայլերի զոհը: Ավելի շատ ժամանակ հատկացրեք տնային գործերին ու մերձավորների հետ հարաբերություններին: Բարենպաստ ժամանակ է տանը որոշ փոփոխություններ անելու համար: Այն, ինչ դանդաղ է զարգանում, հաստատուն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



