Լրատվական կայքերից մեկից իմացա ..., որ մի հաղորդավարուհու կարծիքով «Թուրքիայի իշխանությունները տեղի հայերին ավելի հարգանքով են վերաբերվում, քան մեր իշխանությունները»:
Միգուցե տեղին է հիշեցնել, որ թուրքական իշխանությունները նախկինում նույնպես «հարգում էին» հայերին, և այնքան շատ էին «սիրում», որ 1.5 միլիոն հայերի ոսկորները մինչև այժմ Միջագետքի անապատներների ավազների մեջ են:
Մի՞գուցե «հարգանք» ասելով նկատի ունեն ապրիլի 24-ին հայ երիտասարդի զինծառայողի սպանությունը թուրքական բանակում:
Միգուցե «հարգանք» ասելով նկատի ունեն հայ լրագրողի սպանությո՞ւնը, որի միակ մեղքը եղել էր այն, որ բարձրաձայնել էր հայերի առկայության փաստը Թուրքիայում:
Միգուցե «հարգանքի» նշան է մեր երկրի շրջափակո՞ւմը, որի հետևանքով Հայաստանի տնտեսության զարգացումը դժվարանում է:
Միգուցե թուրքական իշխանությունների «հարգանքի՞ց» է, որ պոլսահայերից շատերը գալով Երևան, վախենում են այցելել Եղեռնի հուշահամալիր:
Միգուցե թուրքական իշխանությունների հարգանքի նշա՞ն է, որ հայերը չեն կարող իրենց ազգությունը գրանցել անձնագրում:
Միգուցե հաղորդավարուհին ուզո՞ւմ էր իր համեմատությանբ շեշտադրել Հայաստանի իշխանությունների իր գնահատականը: Ամեն մարդ ազատ է արտահայտելու և քննադատելու իշխանությանը: Մյուս կողմից էլ, թուրքական իշխանությունների գովերգումը, մեղմ ասած, նվաստացնում է միլիոնավոր անմեղ նահատակների հիշատակը, որոնց սպանվել, ողջակիզվել, խոշտանգվել են ներկայիս և նախկին թուրքական իշխանությունների կողմից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.galstyan.9/posts/10203291428545158?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել