Ամեն մի ժողովրդի մասին կարելի է գտնել և՛ դրական, և՛ բացասական կարծիքներ: Դա կախված է այն բանից, թե ո՛վ է այդ կարծիքը հայտնող մարդը, քաղաքական ինչ գաղափարներ է դավանում և ինչ նպատակ է հետապնդում նա: Այդ կարծիքները իբրև մեջբերում գործածողները ևս հետապնդում են որոշակի նպատակ՝ իրենց այս կամ այն միտքը այլոց կարծիքներով լրացնելու, հաստատելու համար: Այս դեպքում էլ է գործում մարդու էությունն ու հետապնդած նպատակների սկզբունքը: Օրինակ՝ «ադրբեջանցիները», որոնց այսուհետև կանվանեմ նրանց իսկական՝ կովկասյան թաթարներ (կրճատ՝ կովթաթարներ) անունով, առնետների պես խլրտում են տարբեր աղբյուրների մեջ՝ գտնելու մտքեր, որոնք, ըստ նրանց, «բնորոշում են» հայերի և Հայաստանի բացասական էությունը:
Այդ առնետները, գտած նյութը տեղադրում են համացանցում, կրկնօրինակում են մեկը մյուսից՝ առանց խորանալու մանրամասների մեջ՝ հերթական անգամ փաստելով իրենց տգիտությունը: Կանոնավոր մարդուն հասկանալի է, որ դա պարտվողի հոգեբանական վիճակն է ու հակազդեցությունը (անվանենք պարտվողի ախտանիշ (սինդրոմ)). պարտվողը ցանկանում է ինչ-որ կերպ փոխհատուցել այն, ինչը չի կարողացել անել մարտադաշտում: Սակայն, ինչպես մարտի դաշտում, այնպես էլ համացանցում, կովթաթարներն ապացուցում են իրենց ոչնչությունն ու տգիտությունը:
Կովթաթար առնետները «հակահայկական» մեջբերումները «զտում են» երկու կարգի աղբյուրներից՝ ա. հայկական, բ. ոչ հայկական: Երկու դեպքում էլ նրանք ամբողջական աղբյուրից անջատում են իրենց հարկավոր միտքը, դարձվածքը կամ նախադասությունը և տեղադրում համացանցում: Կանոնավոր և կիրթ մարդը հասկանում է, որ դա խեղկատակություն է, սակայն առնետների անկիրթ ցեղակիցներն այդ ամենն ընդունում են բառացի և լուրջ՝ սփոփելով իրենք իրենց, որը հայերը վատն են ևն:
Իսկ ահա դրանցից մեկին ընդհանրապես չի հետաքրքրում, թե որտեղից է մեջբերումը, միայն թե այն լինի հայերի դեմ: Այդ պակասամիտի անունն է՝ Բահրամ Բաթըև: Նրան շատերը գիտեն և գիտեն նաև, որ անբուժելիորեն տառապում է գլխուղեղի բորբոքումով և մտագարությամբ: Որպեսզի խոսքերս մերկապարանոց չհնչեն, բերեմ մի օրինակ: Նա, իր հերթական զրպարտչագրերից մեկում, բերում է մի կարծիք, որն իբր արտահայտել է ֆրանսիացի գիտնական դը Բանը (հմմտ՝http://www.vesti.az/news/157063): Սակայն, դը Բանին վերագրվող այդ արտահայտությունը կովթաթարների այլ կայքերում բերվում է իբրև ռուս դիվանագետ Մաևսկու արտահայտություն (1): Սա վկայում է Բաթըևի ստոր, խղճուկ էության, տգիտության, անլրջության և աչառության մասին:
Ակնարկի սկզբում նշեցի, որ այս կամ այն ժողովրդի մասին արտահայտված կարծիքը կապված է այն բանի հետ, թե ի՞նչ է ներկայացնում իրենից իր կարծիքն արտահայտող անձնավորությունը: Այդ առիթով բերեմ մի օրինակ: Կովթաթարները կայքից-կայք են արտատպում, ինչպես իրենք են ասում՝ «ռուս ուսումնասիրող», Վ.Լ.Վելիչկոյի կարծիքներն ու արտահայտությունները տարբեր ժողովուրդների մասին: Տեսնենք ո՛վ է այդ Վելիչկոն և ի՛նչ է ներկայացնում իրենից:
Վելիչկո Վասիլի Լվովիչ (1860-1903/1904), ռուս բանաստեղծ, հրապարակախոս և ծայրահեղ ազգայնական ուղղության հասարակական գործիչ, սևհարյուրակայինների (2) վաղ ներկայացուցիչներից:
Ինչպես տեսնում ենք, նա ամենևին էլ ուսումնասիրող չէ, սակայն դա չի անհանգստացնում կովթաթարներին, կարևորն այն է, որ նա ունի հակահայկական կարծիքներ: Իսկ այդ կարծիքները ծայրահեղ ազգայնականի, այլ կերպ ասած՝ ֆաշիստի կարծիքներ են: Նա հակակրում էր ոչ միայն հայերին, այլ նաև հրեաներին՝ վերջիններիս անվանելով «առավել այլազգի բոլոր այլազգիներից»: Այդպիսով, ֆաշիստ Վելիչկոյի կարծիքները չեն կարող լինել ժողովրդին բնորոշող չափանիշներ (3) և նրան պետք է ընդունել այնպես, ինչպես ընդունվում են Գեբելսը և նրա նման ֆաշիստ գաղափարախոսները:
-----------------
1. Թե ինչպես է ստացվել դա՝ այլ խոսակցության նյութ է:
2. «Ռուս ժողովրդի միություն» պատժիչ-միապետական, հետադիմական հասարակական կազմակերպության անդամներ Ռուսաստանում XX դ. սկզբին:
3. Վելիչկոն հակակրում էր հայերին նաև այն բանի համար, որ, ինչպես նշում է նա. «նրանք առավել առաջավոր էին, քան վրացիները»:
Շարունակելի