Առաջարկում եմ ՀՀ ՍԴ նախագահ Գ.Հարությունյանին ՍԴ ընդլայնված կազմով /ՍԴ անդամներ և օլիգարխներ/ մշակել հայաստանյան հասարակական պայմանագիր և ներկայացնել այն հանրությանը: Պայմանագրում արձանագրել այն, ինչի իրավունք չունի ՀՀ քաղաքացին. զորօրինակ` օլիգարխին չպետք է դիմել մականունով, եթե այն առկա է, օլիգարխին կամ նրա «շկաֆին» «աբգոն չանել», կատակ չանել նույնիսկ օլիգարխի սպասավորի հետ և այլն: Իսկ մեզ` հասարակությանը մնում է կամ հաստատել այն` վերջնականապես ընդունելով մեր ճորտական կարգավիճակը և կամ այս պահից սկսած հաստատել մեր` ազատ ապրելու իրավունքը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել