Երեք բան հնարավոր չէ թաքցնել՝ արեւը, լուսինը եւ ճշմարտությունը: Մահն անգամ սարսափելի չէ իմաստուն մարդու համար: Ատելությամբ ատելությանը չես հաղթի, այլ միայն սիրով: Դա հավերժական կանոն է: Մտածել, թե ինչ-որ մեկը կարող է ձեզ երջանկացնել կամ դժբախտացնել, ուղղակի ծիծաղելի է: Ոչ ոք չի կարող փրկել մեզ, բացի մեզնից: Ոչ ոք չի կարող եւ պարտավոր չէ: Մենք ինքներս պետք է քայլենք արահետով: Ուժեղ կախվածությունն աշխարհիկ ամեն ինչից տառապանք է: Հաղթանակն ատելություն է ծնում: Հաղթանակած մարդը տխրության մեջ է ապրում: Երջանիկ է ապրում հանգիստ մարդը` հրաժարված թե՛ հաղթանակից, թե՛ պարտությունից: Միտքն ամեն ինչ է: Մենք այն ենք, ինչ մտածում ենք: Դու ինքդ, ինչպես ուրիշ ոչ ոք ողջ տիեզերքում, արժանի ես քո սիրուն եւ նվիրվածությանը: Խաղաղությունը գալիս է քո հոգուց, մի փնտրիր այն որեւէ այլ վայրում: Հաղթիր ինքդ քեզ ու կհաղթես հազարավոր ճակատամարտեր: Ինչ ծիծաղ, ինչ ուրախություն, երբ աշխարհը մշտապես այրվում է: Խավարի մեջ ծածկված՝ ինչո՞ւ լույս չեք փնտրում: Ճանապարհը երկնքում չէ, այն քո սրտում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել