Նիկոլ Քիդման

« Ինչ որ մեկին սիրելը նման է չափազանց խիզախ քայլ անելուն : Դու պետք է պատրաստ լինես վստահել այլ մարդուն այնպես, ինչպես ինքդ քեզ ես վստահում: Դա շատ դժվար է » 

«Ես հավատում եմ, որ դերասանությունը արվեստ է » 

« Ես վստահ եմ, որ պետք է տալ այնքան, որքան որ ստանում ես կյանքից: Պետք չէ կենտրոնանալ միայն սեփական անձի վրա» 

Նիկոլ Քիդման

«  Ամեն մի նոր կերպարի հետ փոխվում ես` դու այլևս այն չես , ինչ կայիր» 

«Ես սիրահարվում եմ բոլոր այն կերպարներին, որոնց մարմնավորում եմ» 

«Ես կարիք չունեմ մերկանալու, որպեսզի գայթակղիչ երևամ » 

Նիկոլ Քիդման

«Ինչ էլ որ պատահի` իրականացրու երազանքդ» 

« Փորձիր ապրել մեկ օրով, ժպտա և հիշիր, որ վաղն արդեն այլ օր է» 

«Երբ հրաժարվես կառավարել ապագադ` կդառնաս երջանիկ» 

«Ես վստահ եմ, որ կյանքի ցանկացած փորձ առավել կարևոր է ցանկացած մարմնավորածդ կերպարից» 

Կանացի ու զգացմունքային Քիդմանը

« Ես հավատում եմ, որ կա կիրք առաջին հայացքից: Ես կարծում եմ, որ մարդու բախտը «կբերի», եթե այն վերածվի առավել խորը զգացմունքի: Սերն ու կիրքը միախառնվելով ստեղծում են լավագույն հիմքը հարաբերությունների համար» 

«Կարևոր չէ, թե ինչ է կատարվում քո կյանքում, կարևոր չէ, թե ինչ ես ապրել, դու միշտ կարող ես ՆՈՐԻՑ  սիրահարվել » 

«Մայրությունը տալիս է խորը զգացմունքներ ու հավատարմություն, որը դերասանուհի լինելով ուղղակի չես զգա: Մայրությունն իսկապես բացում է նոր զգացումների հորիզոն, որոնք երբեք չես զգացել, կամ հնարավոր է չես գիտակցել, որ դրանք ապրում են քո ներսում » 

Նիկոլ Քիդման

«Երբ ես տեսնում եմ որևէ տղամարդու, որն իր ընկերուհուց ցածրահասակ է` սկսում եմ հարգել նրան: Նա ինքնավստահ է և հավատում է սեփական ուժերին » 

Շարունակությունն՝ այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել