Medialab.am-ը գրում է.

Հայաստանում հրապարակայնորեն հայտնի որոշ անձինք իրենց ինտիմ կյանքը ավելի բազմազան և հետաքրքիր դարձնելու համար օգտվում են մարկիզ դը Սադի խորհուրդներից:

«Մարդ կա, որ հանրությանը շատ հայտնի է, և  հայտնի է որպես պուրիտան անձնավորություն, բայց մեզնից գնում է, օրինակ, մտրակ,- «Մեդիալաբին» ասում է առաջին օնլայն սեքս խանութի տնօրեն Տիգրանը,- մենք դա ենթադրում ենք, որովհետև պատվիրված ապրանքը տանելու գալիս է թիկնապահը, որի մեքենայի համարանիշներն ամեն ինչ ասում են»:

Տիգրանն ասում է, որ որպես կանոն՝ մտրակի գնորդները միաժամանակ վերցնում են բիրտ սեքսի վերին ելևէջները վայելելու համար անհրաժեշտ աքսեսուարների ամբողջություն՝ ձեռնաշղթա, դիմակ, սաղավարտ և նույնիսկ դնչկալներ՝ մարմինը ձաղկելիս տնքոցները զսպելու և ծայրագույն զգացողություններ վայելելու համար:

Այս պարագաների օգտագործումը սեռական կյանքում խոսում է սադոմազոխիզմի մասին, որը ենթադրում է սեռական հարաբերություն՝ ցավի և նվաստացման տարաբնույթ տարրերի զուգակցմամբ:

Տիգրանն ասում է, որ սեքսում սուր զգացողություններ վայելելու մարդկանց ցանկությունը շատ նորմալ է ու դրական է գնահատում այդ մոտեցումը:

«Եթե մարդիկ ունեն դրա ցանկությունը և ամբողջ աշխարհում էլ դա անում են, ինչո՞ւ դա չպետք է լինի Հայաստանում,- հարցնում է նա,- ինչի հայերը ուրիշ տեսակի մա՞րդ են»:

Այդպես չեն մտածում հասարակական որոշ շերտերի ներկայացուցիչներ, որոնք օնլայն սեքս խանութից գնելով բիրտ սեքսի պարագաներ՝ կարծում են, որ հային հարիր չէ  Թրիերի «Նիմֆոմանուհու» դիտումը:

Նույն այդ շերտերը մի քանի տարի առաջ արգելեցին նաև Սրջան Գոլուբովիչի «Պարադա»՝ միասեռականների թեմայով արված ֆիլմի ցուցադրությունը, մինչդեռ նրանցից որոշները հենց թաքնված միասեռականներ են(այդ մասին Մեդիալաբը կգրի հաջորդիվ):

2005թ. սկսած Տիգրանն ընդգրկված է սեքս պարագաների առևտրում: Դեռևս այդ տարիներին նա արդեն զբաղվում էր օնլայն առևտրով՝  վաճառելով ծաղիկներ, խաղալիքներ ու խմորեղեն: Հետո նա սկսեց համագործակցել Կասկադի հարևանությամբ գործող «Sex and life» կոչվող օֆֆլայն սեքս խանութի հետ, վաճառելով նրանց ապրանքը: Այն շատ արագ փակվեց, քանի որ մարդիկ պարզապես ամաչում էին մտնել խանութ:

«Մենք իրացնում էինք նաև իրենց ապրանքը, իսկ երբ խանութը փակվեց՝ մենք գնեցինք մնացած տեսականին ու տեսնելով, որ պահանջարկն աճում է՝ սկսեցինք զբաղվել միայն դրանով»,- ասում է Տիգրանը:

Օնլայն սեքս խանութի տեսականին բավական լայն է. առնանդամներ, հեշտոցներ, ինտիմ հագուստ, վիբրատորներ, քսուքներ, դեզադորներ, որոնցից ամեն մեկը նախատեսված է տարբեր նպատակների համար. սեռական ակտիվությունը խթանելու կամ հարաբերությունը երկարացնելու համար և այլն: Ապրանքները հիմնականում պատվիրում և բերում են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Գերմանիայից:

Մի հայացք գցելիս վաճառվող սեքս պարագաներին, կարելի է կարծել, որ այս բիզնեսը Հայաստանում պետք է, որ հաջողություն չունենար, սակայն  Տիգրանն ասում է, որ իրենք հաճախորդի պակասություն չունեն: Միջինում ամեն օր վաճառվում է նվազագույնը 2-3 պարագա: Իգական սեռի գնորդները հիմնականում քիչ են. յուրաքանչյուր 100 գնորդից՝  մոտ 20-ը:

«Սակայն դա չի նշանակում, թե աղջիկ գնորդներն են քիչ, ուղղակի նրանց համար գնում են իրենց զուգընկերները, նաև՝ ամուսինները, որը համարում եմ դրական երևույթ»,- ասում է Տիգրանը:

Հայաստանում լեսբուհիների քանակությունը շատ ավելի մեծ է, քան կարելի էր պատկերացնել. հայտնաբերել է Տիգրանը: Նա ասում է, որ շատ են վաճառում ստրապոններ, որը երկու առնանդամ ունեցող պարագա է և հիմնականում գործածում է կինը՝ կնոջ հետո սեռական հարաբերություն ունենալու համար:

«Տղամարդիկ ևս այն կարող են գործածել, սակայն տղամարդու գնած իրերից հնարավոր չէ գլխի ընկնել նրա սեռական կողմնորոշումը, իսկ այ աղջիկները բավական ազատ էլ քննարկում են միմյանց հետ, թե որ մեկը վերցնեն»,- ասում է նա:

Տիգրանի խոսքով յուրաքանչյուր 100 կին գնորդից 50-ը լեսբի է:

Այս խանութի հաճախորդների դիապազոնը բավական լայն է և ընդգրկում է նաև Հայաստանի հեռավոր գյուղերի բնակիչներին:

«Մենք ունենք պայմանական ասված «գյուղացի Համբո» հաճախորդներ ու պետք չէ նրանց մի աչքով նայել. ինձ համար շատ զարմանալի էր ու նաև հետաքրքիր, թե նրանք որքան քաջատեղյակ են, թե որ իրն ինչի համար է,- ասում է Տիգրանը,- հավանաբար, դա արդյունք է արտագնա աշխատանքի»:

Սակայն, եթե «գյուղացի Համբոն» լավ տեղեկացված է այս կամ այն պարագայի նպատակային գործածության նշանակությանը, ապա շատ մեծ է նրանց և իշխանական, կամ որ նույնն է՝ ֆինանսական, էլիտաների ապրանքային ընտրությունը: Առաջինների երեւակայությունը, ըստ Տիգրանի հիմնականում սահմանափակվում է տարբեր չափերի առնանդամների կամ հեշտոցների ընտրությամբ:

Տիգրանը նշում է, որ, այնուամենայնիվ, այս երկու շերտերի գնորդները քիչ են, իսկ իր հիմնական պատվիրատուն միջին վիճակագրական քաղաքացին է, որին հետաքրքիր է ամեն ինչ:

«Երբ սկսեցինք աշխատել, ինձ թվում էր, թե մարդկանց կհետաքրքրի միայն վիբրատոր, բայց հետո հասկացանք, որ մարդկանց հետաքրքրում է ամեն ինչ` սկսած նույն վիբրատորից մինչև ինտիմ հագուստ,- ասում է նա,- չկա այդպիսի մի ապրանք, որը երկար մնա ու չվաճառվի, ամեն ինչ էլ վաճառվում է. ամեն ինչ»:

Տիգրանն ասում է, որ իրենց խանութում առկա է այնպիսի ապրանք, որը տրամաբանորեն պետք է որ պահանջված լինի, սակայն  երբեմն հաճախորդները պատվիրում են այնպիսի ապրանքներ, որոնք տրամաբանության աշխարհից չեն:

«Պատվիրում են ահռելիորեն երկար ու հաստ՝ 25սմ չափի առնանդամներ, որոնցով ես չգիտեմ ինչ են անում,- ասում է նա,- շատերն ասում են, որ կատակ-նվեր են տալու իրենց ընկերոջ հարսանիքին, բայց ես չեմ հավատում, որովհետև երբ նույն հաճախորդը նույնից մի քանի անգամ է գնել, ուրեմն լավ էլ օգտագործում են»:

Առնանդամների գինը տատանվում է 5000-45000 դրամ շրջակայքում:

Ամենաթանկ հաճախ վաճառվող իրը կիսալուսնաձև հեշտոցային վիբրատոր է, որը սեռական հարաբերության ժամանակ հագնում է կինը՝ իրեն և զուգընկերոջը մարմանական վայելքը սրելու համար: Այն արժե 58 հազար դրամ: Տիգրանն ասում է, որ այս պարագան հաճախ գնում են նաև ամուսինները:

Ամենաքիչ վաճառվող պարագան տիկնիկն է: Խանութի գոյության 8 տարիների ընթացքում վաճառվել է ընդամենը 5 տիկնիկ, որից, ի դեպ, 3 հատը՝ Տիգրանի խոսքով գնել են մարդիկ՝ իրենց հարազատի համար, որ գտնվում է քրեակատարողական հիմնարկում(բանտում):

Սրանք պարզունակ փչովի ռեզինե տիկնիկներ են, որոնք արժեն 80-250 հազար դրամ: Սակայն կան տիկնիկներ, որոնք ֆիզիկական տեսքի առումով կնոջից ոչնչով չեն տարբերվում և հարաբերության ժամանակ անգամ ձայն են հանում: Դրանք բավական թանկ են. արժեն 5000-6000 դոլար. Տիգրանը այդպիսի տիկնիկ ոչ մի հատ չի վաճառել:

Օնլայն խանութի հաճախորդների մի մասին ուղարկում են սեքսապատոլոգներն ու գինեկոլոգները՝ օրգանիզմի ինչ-ինչ խնդիրների լուծման համար խորհուրդ տալով օգտվելով սեքս խանութի պարագաներից:

«Դա հաճախ լինում է կնոջ մոտ հեշտոցի շրջանում վիրահատություններից հետ»,- ասում է Տիգրանը:

Այս խանութի հաճախորդներ են նաև պարսիկ տուրիստները կամ ուկրաինուհի մերկապարուհիները:

«Մի անգամ շատ գեղեցիկ մի ուկրաինուհի եկավ՝ համապատասխան մեքենայով ու թիկնապահով,- պատմում է Տիգրանը,- թիկնապահն էլ զգուշացրեց, որ ավելորդ բաներ հանկարծ չլինեն, բայց ոչ մի ավելորդություն երբեք չի եղել»:

Այդուհանդերձ, «պատմություններ» մեկ- մեկ ստացվում են:  

«Վերջերս մի աղջիկ մեզնից առևտուր էր արել, որից հետո մեզ զանգեց նրա զայրացած մայրը՝ ասելով, որ իր աղջիկն անչափահաս է, ու մենք իրավունք չունենք անչափահասին նման իր վաճառելու,- ասում է Տիգրանը,- բայց նա անչափահաս չէր, ու հաճախորդի տարիքով փոքր լինելու դեպքում մենք անձնագիր ենք պահանջում»:

Կայքում 18 տարեկանից ցածր անձանց մուտքը արգելող նախազգուշացում կա:

Տիգրանն ասում է, որ տարեց տարի հաճախորդների թիվը աճում է. 2008թ.-ին  2005թ. համեմատությամբ աճել է 3 անգամ, իսկ 2013-ը նախորդ տարվա համեմատությամբ՝ 1.5 անգամ:

«Սակայն սա բիզնեսի այնպիսի տեսակ է, երբ հաճախորդը հաճախորդ չի բերում»,- ժպտում է նա:

Աննա Մուրադյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել