1in.am-ը գրում է.

Ուկրաինայի Գերագույն ռադան քվերակել է ՆԳ նախարար Վիտալի Զախարչենկոյի` պաշտոնից հեռացման օգտին: Որոշմանն աջակցել են 332 պատգամավորներ, երբ առնվազն 226 ձայն էր անհրաժեշտ:

«Զախաչենկոն հեռացվել է Ուկրաինայի սահմանադրության և օրենքների պարբերաբար ու կոպիտ խախտումների, պաշտոնական պարտականությունների և իշխանության չարաշահման համար, ինչն արտահայտվել է ֆիզիկական ազդեցության անհիմն միջոցներ, հրազեն կիրառելու ապօրինի հրամաններ տալով: Դրա հետևանքով տեղի են ունեցել սահմանադրական, ինչպես նաև մարդու և քաղաքացիների զանգվածային խախտումներ, սպանվել են նաև Ուկրաինայի տասնյակ քաղաքացիներ, կան հարյուրավոր վիրավորներ»,- գրում է Interfax-ը:


Պատգամավորներն առաջարկել են դիմել նախագահ Վիկտոր Յանուկովիչին` այդ որոշումն օրինական համարելու խնդրանքով, քանի որ 2004-ի սահմանադրությունը, որը Ռադային թույլ է տալիս պաշտոնանկ անել նախարարներին, դեռևս ուժի մեջ չի մտել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել