Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի Գերագույն ռադան 2004-ի Սահմանադրությանը վերադառնալու մասին օրենք է ընդունել: Ինչպես հայտնում է INTERFAX-ը՝ համապատասխան օրենքի ընդունման համար քվեարկել է 386 պատգամավոր:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը՝ այս օրենքի ընդունումը նախատեսվում է Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի կարգավորմանն ուղղված համաձայնագրով, որն ուրբաթ ավելի վաղ ստորագրել էին նախագահ Վիկտոր Յանուկովիչը և երեք ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ Վիտալի Կլիչկոն, Արսենի Յացենյուկը և Օլեգ Տյագնիբոկը՝ Լեհաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների աջակցությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել