Tert.am-ը գրում է.

2008թ. վրաց-ռուսական պատերազմից հետո ակնհայտ դարձավ, որ հետխորհրդային նախկին հանրապետությունների նկատմամբ կա ռուսական ազդեցության վերականգնման, իսկ ավելի կոնկրետ՝ ԽՍՀՄ վերականգնման ծրագիր, և, հետևաբար, այդ երկրներում, որպես բնական արձագանք առաջանում են և առաջանալու են դիմադրություններ՝ որպես պատճառահետևանքային կապ: Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց Կիևի Մայդանի հետ համերաշխության նորաստեղծ կոմիտեի անդամ, Հայաստանի հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։


«Դիմադրության կոմիտեներ չասենք, բայց դիմադրությունը հետխորհրդային տարածաշրջանում պուտինյան քաղաքականության նկատմամբ հանդիսանում է երաշխիքներից մեկը այդ երկրներում ժողովրդավարության հաստատման համար»,– ասաց նա:


Հիշեցնենք, որ ներկայացվել էր Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտե ստեղծելու մասինհռչակագիրը, որում, նշված էր, որ Ուկրաինայում ծավալվող գործընթացները էական ազդեցություն են ունենալու հետխորհրդային երկրների ապագայի, հատկապես ԵՄ «Արևելյան գործընկերության» մասնակից պետությունների, այդ թվում՝ Հայաստանի վրա:

 

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, ով նույնպես ստորագրել է Կոմիտեի հռչակագրի տակ, ասաց. «Գլխավորն այն է, որ հիմա՝ խորհրդային միության փաստացի իրավաբանական կոլապսից 22-23 տարի անց՝ Խորհրդային միության նախկին հանրապետությունների մնացած մասի համար իսկական կռիվ է գնում: Իհարկե, դա չի հայտարարվում, չի խոսվում, բայց ես հասկանում եմ հենց այդպես»:


Ի պատասխան հարցի, թե ինչու ՌԴ-ն այդ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների անկախացումից հետո 25 տարի անց միայն որոշեց իրագործել այդ ծրագիրը, թե՞ դա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի գաղափարն է, ընդդիմադիր հասարակական գործիչն ասաց.«20 տարի անց չէ, որովհետև գաղափարը մշտապես եղել է և իմ խորին համոզմամբ կայսրությունների ծնվելու, զարգանալու, ուռելու, ապա նիհարելու, քանդվելու պատմական բազմաթիվ օրինակները դա են հուշում: Կայսրությունները մի 500 տարի տևում են, և Ռուսաստանն էլ այդ իմաստով աճում է, հետո որոշ մասով նահանջում է, նիհարեց, բայց փորձում է նորից իր տիրույթները վերականգնել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել