ՀՀԿ-ն առաջարկեց գազի հանձնաժողով ստեղծել, սակայն որոշ խմբակցություններ, որոնք մի քանի օր առաջ ուղղակի պայքար էին մղում, որ գազի հանձնաժողով ստեղծվի, հրաժարվում են մասնակցել այդ հանձնաժողովի գործունեությանը:
Խմբակցություններ կային՝ չէին սպասում նմանատիպ որոշման ՀՀԿ-ի կողմից (ՀՀԿ-ից այսպիսի քայլ շատերը չեն սպասում, այդ թվում՝ ես), բայց նա այդ քայլն արեց: Հիմա խմբակցությունները շոկի մեջ են, նրանք չեն կարող մասնակցել այդ հանձնաժողովին, որովհետև ԱԺ-ում նրանք 2 թեմա ունեն խոսելու՝ կենսաթոշակ ու գազ, եթե գազի թեման դուրս գա ասպարեզի, նրանց խոսելու թեմաները սահմանափակվում են:
Լավ կլինի, որ այդ «նվիրյալ» ընդդիմադիր խմբակցությունները մասնակցեն այդ հանձնաժողովի աշխատանքներին ու ոչ թե հանձնաժողովը թողնեն բախտի քմահաճույքին, հետո կողքից քննադատեն այդ ժամանակավոր կառույցի գործունեությունը:



