Մոմավառությունից անմիջապես հետո, ֆեյսբուք սոցիալական ցանցում, մի քանի գրառումներ, պարզապես հունից հանում են մտածելու ունակ քաղաքացիներին: Թող ինձ ներեն բոլոր վերոնշյալ գրառումների հեղինակները, բայց չանդրադառնալ, արդեն ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ նմանվող, կարծրատիպերին անհնար է: Ֆեյսբուքի՝ որոշ օգտատերեր չամաչելով և իմ կարծիքով փորձելով թաքցնել իրեն ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ պատականելիությունը, որը ի դեպ ավելին է քան սովորական ամոթը, շտապեցին <արձանագրել> որ մոմավառության ժամանակ փորձեր են եղել ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼ Մոմավառությունը: Մեղմ ասած զարմանում եմ այդ մարդկանց վրա: Ես անձամբ մասնակցել եմ մոմավառությանը, որտեղ հանդիպել եմ տարբեր քաղաքական կառույցների երիտասարդների, ԱԺ պատգամավորների և քաղաքացիական տարբեր ակտիվ շերտերի ներկայացուցիչների, սակայն, ինձ համար մի բան ակնհայտ էր՝ այնտեղ հավաքված որևէ քաղաքական կողմնորոշում ունեցող անձանց կողմից, որևէ փորձ չարվեց քաղաքականացնել՝ Մարդկային բարբարոսության և անասնական բնազդի հետևանքով տեղի ունեցած ողբերգությունը, բայց չգիտես ինչու կարկառուն երիտհանրապետականներից շատերին թվացել է, որ այնտեղ նման փորձ է արվել և նրանք շտապեցին միանգամից իրենց ՔԱՂԱՔԱԿԱՆ էջերում արձանագրել <տեղի ունեցածը>՝ հայտարարելով, որ իրենք այլևս չեն պատրաստվում մասնակցել հաջորդ միջոցառումներին: Ախր մեկը հարցնի դուք, որ նույն արնախում հրոսակախմբի և նրա ՊԱՐԱԳԼԽԻ թիմակիցներն եք ինչու էիք եկել, որ մի հատ էլ այնտեղ քաղաքական երանգներ տեսնեիք: Իսկ իմ կարծիքով այս մարդիկ հենց դրա համար էլ եկել էին: Վերջիվերջո հասկացեք որ ձեր՝ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼ հասկացողությունը այլ է, իրական քաղաքականացնել տերմինը այլ: Երբ որ մի հանցագործություն իրականացվում է պետական չինովնիկի ուղղակի կամ անուղղակի մասնակցությամբ, դա արդեն քաղաքական բնույթի է, ուրիշ հարց է, որ այս իրավիճակում ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ է քաղաքական ուժերի կողմից քաղաքական դիվիդենտներ հավաքելը, բայց ախր դուք քաղաքականացնել եք համարում այն, որ մարդիկ դեմ են դուրս գալիս մականունավոր խուլիգանի կողմից սանձազերծած հրեշավոր արարքին: Դուք ինքներդ եք քաղաքականացնում և ավելին ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆԱՑՆՈՒՄ եք իրավիճակը: Եթե կատարվել է այս տեսակի հրեշավոր հանցագործություն, ապա այն պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ և դրան պետք է իր քայլերով պետք է նպաստի ՀՀ քաղաքացին, որը բարդույթավորված չէ Ֆաշիստական կարծրատիպերով, ոչ թե ձեր պեսների կեղտոտ մտքերով և ԹԱՅՖԱՅԱԿԱՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ:
Հ.Գ. Ասեմ որ ես ինքս որևէ քաղաքական ուժ չեմ ներկայացրել Մոմավառության ժամանակ: Ես մասնակցել եմ, որպես ՀՀ քաղաքացի և պատրաստվում եմ ներդնել իմ բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի իմ երկրում այլևս չլինեն Պողոս Պողոսյաններ և Վահե Ավետյաններ, քանի որ ինքս ինձ այլևս համարում եմ ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել