Եթե դուք էլ կարծում, որ նորությունների մասին պատմելու ավելի լավ տեղ չկա, քան Instagram-ը, ապա դուք կարիք կուենանք տեղադրել նաև ձեր հարսանեկան մատանիի selfie-ը (ինքնանկար) այնտեղ: Դուք կարող է չունենաք հայելու մեջ արված selfie կամ duckface selfie, բայց հարսանեկան մատանու selfie-ը «պարտավոր եք» տեղադրել Ինստագրամի Ձեր էջում: Ծախսեք մի փոքր ժամանակ, ստացեք ցանկալի արդյունքը և նկարով բոլորին տեղեկացրեք Ձեր երջանկության մասին:
Հարսանիք բլոգը Ձեզ է ներկայացնում հարսանեկան մատանին selfie-ը անելու 10 եղանակ, որպեսզի Ձեր մատանին Instagram-ում առավել շքեղ երևա և այն տեսնեն բոլորը:
1. Լուսավորությունը ամեն ինչ է
Այն կարող է լինել ինչպես արտաքին լուսավորությունը, այնպես էլ կարելի է ստանալ տեսախցիկի լույսի օգնությամբ, քանի որ մութ սենյակում iPhone-ով արված նկարը կարող է լղոզվել, սակայն սենյակային լույսն էլ հարմար չէ, ավելի լավ է օգտվել արևի «ծառայությունից»:
2. Մատանիների գիտակ
Ցանկանում եք բոլորին ցուցադրել Ձեր մատանին իր ամբողջ շքեղությամբ: Այդ դեպքում Դուք պետք է մատանին լուսանկարեք անկյունից, որպեսզի այն ամբողջապես փայլի իր շքեղությամբ: Իսկ եթե ցանկանում եք, որ բոլորը զմայլվեն Ձեր մատանու քարերով, ավելի լավ է այն վերևից նկարեք:
3.Հարդարեք Ձեր եղունգները
Բոլորը ցանկանում են տեսնել Ձեր մատանին: Ոչ ոք չի ցանկանում տեսնել Ձեր չմշակված եղունգները: Եթե Ձեր ընտրյալը Ձեզ հանկարծակիի է բերել, և ձեր եղունգները դեռ մշակված չեն, իսկ Դուք այլևս չեք ցանկանում սպասել, ապա ավելի լավ է կամ ամբողջությամբ մաքրել ձեր եղունգների կիսամաքրված լաքը, կամ էլ բռնել Ձեր ընկերոջ ձեռքը և այդպես նկարվել, որպեսզի ոչ ոք չտեսնի ձեր եղունգները:
4. Ընտրեք գեղեցիկ ֆոն:
Ազատություն տվեք Ձեր միջի ֆոտոդիզայներին և ընտրեք Ձեր մատանիին համապատասխան ֆոն՝ այն առավել շքեղ ցուցադրելու համար:
5. Անցնել տարածությունը
Իհարկե, բջջային հեռախոսը չի կարող ապահովել նկարի իդեալական արդյունք, սակայն կան մի քանի խորամանկություններ, որոնք թույլ կտան խուսափել ավելի անորակ նկարից: Մի օգտվեք «zoom»-ից, ավելի լավ է հեռախոսը մոտեցնեք Ձեր մատանիին: Այդպես դուք ավելի պարզ կար կստանաք:
6. Վերջ տվեք քծնող դիրքերին
Հրաժարվեք բոլորի կողմից վաղուց արդեն կիրառված եղանակներին, երբ հարսնացուի ձեռքը հենված է փեսացուի ձեռքի վրա կամ դրված է իր մազերին: Դրա փոխարեն ավելի լավ է մտածեք յուրօրինակ եղանակներ, ինչպես, օրինակ, վերը ներկայացվածն է:
7. Շատ եղանակներ մտածեք, բայց միայն մեկը տեղադրեք
Եթե ցանկանում եք, որ Ձեր մատանին իսկապես գեղեցիկ և անկրկնելի երևա, կարող եք ընտրել բազմաթիվ կոլաժներից մեկը:
8. Տեղադրեք այն որևէ գրառման մեջ
Օգտագործեք նկարները խմբագրելու Photoshop Express, VSCO Cam կամ Afterlight հավելվածները. համապատասխանեցրեք նկարի գույները, երանգները, բալանասավորեք այն և ստացեք որակյալ կադր:
9. Եթե ոչինչ չի օգնում՝ օգտագործեք նկարները ֆիլտրելու մեթոդը
Instagram-ում դրա համար կա շատ հեշտ և հասանելի եղանակ:
10. Եվ վերջապես, տարածեք (share) նկարը:
Հիմա ամենաճիշտ պահն է գրել որևէ սենտիմենտալ քոմենթ Ձեր տեղադրած նկարին, ընտրել սրտիկ-շրջանակ, նկարը տեղադրել Instagram-ում, տարածել Twitter-ում և Facebook-ում, իսկ ավելի մեծ տարիքով մարդկանց համար, այն ուղարկել էլ. հասցեներով: Իհարկե, չմոռանաք #հեշթեգերի մասին: