Ուկրաինական մի շարք աղբյուրներ հաղորդում են, որ Ուկրաինայի կենտրոնում տեղակայված Բերկուտը հրաժարվել է ենթարկվել Ռադայի հանցավոր որոշմանը և, հանձնելով մարտական զենքը, հեռանալ դեպի զորանոցներ: Ըստ այդ աղբյուրների՝ Բերկուտը հիմա որոշում է, թե ով է գլխավորելու հեղաշրջման ու պետական դավաճանության այս հորձանուտում արդարության ու օրինականության համար իրենց պայքարը:
Միևնույն ժամանակ համակարգը սրընթաց փլուզվում է, գիշերային խայտառակ անվճռականությունից ու ռադայի փաստացի հակապետական ու հակաժողովրդական լուծումից հետո և միանգամից մի շարք քաղաքներում՝ հիմնականում արևմտյան քաղաքներում, ոստիկանությունն ու բերկուտի տեղի ստորաբաժանումները հանձնել են զենքերը և անցել են Եվրամայդանիստների կողմը:
Մնում է ավելացնել, որ իրավիճակը զարմանալիորեն հիշեցնում է Սովետի փլուզումը. թույլ ու դավաճան իշխանություններ, կենտրոնախույս տրամադրություններ, պարտքին հավատարիմ մնացած իրավապահների ու ուժայինների մի մաս և իրենց զինվորական երդմանն ու պարտքին դավաճանած ուժայինների մյուս մաս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել