Կյանքում երբեմն հանդիպում ենք այնպիսի մարդկանց, ովքեր ասես ամեն ինչում գերազանց են, և Լեոնարդո դա Վինչին հենց այդ մարդկանցից է: Տաղանդավոր արվեստագետ, հեղափոխական գիտնական, գյուտարար, ու սրանք ընդամենը մի քանի կոչումներ են, որ կարելի է թվել դա Վինչիին ներկայացնելիս: Իր ապրած 67 տարիներին նա ժամանակի համար անհավանական ֆուտուրիստական հայտնագործություններ է կատարել: Եվ չնայած դա Վինչին ապրել է մեզանից դարեր առաջ, այնուամենայնիվ, հենց նրա առաջադեմ նախատիպերն էին, որ հիմք դրեցին վերջին ժամանակների ամենանորարարական հայտնագործություններին:

 6  Օդապարիկ


Մշտապես ոգեշնչված թռչելու հնարավորությամբ՝ դա Վինչին երկար ժամանակ էր անցկացնում՝ մտածելով, թե ինչպես է հնարավոր, որ մարդը թռչի: Եվ, իհարկե, թերևս ամենակարևոր հարցը, թե ինչպես է հնարավոր նրան ապահով վերադարձնել գետնի վրա: Ի վերջո, նա մտածում է օդապարիկի մասին, որը փայտյա բուրգաձև նախագիծ էր՝ ծածկված կտորով, որը պետք է դանդաղեցներ մարդու տերմինալ արագությունը երկիր ընկնելիս: Ինչպես ինքը՝ դա Վինչին էր գրում, դա թույլ կտար մարդուն «իրեն վայր գցել ամեն տեսակ բարձրությունից՝ առանց որևէ վնասվածք ստանալու»:

 5  Սուզորդի համազգեստ


Սրամիտ միտքը կարող է երկրի լավագույն ազգային պաշտպանության մեխանիզմը լինել, այնպես որ, զարմանալի չէ, որ դա Վինչին աշխատում էր ռազմական ուժերում, որպեսզի պատերազմական գործողություններում հաջողությունների հասնելու հավանականության համար մեխանիզմներ մտածեր: Սկզբնական շրջանում նախագծված լինելով ներխուժող նավերից պաշտպանվելու համար՝ դա Վինչիի՝ սուզվելու համար նախատեսված համազգեստը թույլ էր տալիս մարտիկներին սրանցով ծովային դիվերսիա իրականացնել՝ թշնամական նավերի տակ անցքեր բացելով: Ցավոք, համազգեստի դիզայնը, որի մեջ նաև ներառված էին աչքերը պաշտպանող ու տեսողությունն ապահովող ապակիներ ու շնչելու համար փողրակներ, այդ ժամանակ դեռևս չօգտագործվեց ու մնաց միայն նախագծման փուլում:

 4  Զրահավորված տանկ


Դա Վինչին առաջին մարդն էր, որ մտածել ու նախագծել է զրահավորված տանկը: Աշխատելով Միլանի դքսի համար՝ նա ստեղծել է զրահավորված մեքենա` հագեցած 8 զինվորների կողմից կառավարվող 36 հրազենով: Տեսականորեն սա պետք է անպարտելի լիներ: Այնուամենայնիվ, դա Վինչիի գծագիրը իր մեջ սխալ էր պարունակում. մեխանիզմները անիվները հակառակ կողմերով էին շարժվում: Այնուամենայնիվ, պատմաբանները կասկածում են, որ գծագիրի մեջ սխալը պատահաբար է հայտնվել: Իրականում դա Վինչին հատուկ է այսպես գծագրել, որ միայն ինքը իմանա դրա աշխատող իրական մեխանիզմները, ու այն հեռու մնա թշնամիների ձեռքից:

 3  Թռչող մեքենա


Դա Վինչին թռչող մեքենան նախագծել է չղջիկներից ու թռչուններից ոգեշնչված: Մեքենան այնպես է նախագծված, որ օդաչուն պառկում է կենտրոնում՝ հագնելով ոտնակները, որոնք ամրացված են  ձողային ճախարակի համակարգին, ինչի միջոցով էլ պետք է կառավարվեր թռչող մեքենան: Մեքենայի թևերը պետք է թափահարվեին՝ ինչպես թռչունը: Ցավոք, թռչող մեքենան աշխատացնելու համար անհրաժեշտ գործիքները դեռևս գոյություն չունեին, որպեսզի իրականացվեր մեքենայի թռիչքը, ու այն ավելի շատ նման էր ջայլամի, քան բազեի:

 2  Գնդացիր


Ավելի վաղ նշեցինք, որ նոր հայտնագործություներ անելով, դա Վինչին աշխատում էր ռազմական ուժերի համար: Եվ նրա ռամական հայտնագործություններից էր գնդացիրը: Դա Վինչին իրականում ատում էր պատերազմը և միայն թշնամուց պաշտպանվելու նկատառումներով էր կատարում ռազմական նշանակության հայտնագործությունները: Այնուամենայնիվ, սա դա Վինչի այն բազմաթիվ նախագծերից մեկն էր, որ այդպես էլ իրականություն չդարձավ, սակայն, անկասկած, այն կոչնչացներ բազմաթիվ թշնամիների: Այն իրականում այնքան էլ այն գնդացիրը չէր, որը մենք օգտագործում ենք այսօր: Այն 33 բարելային մարմին էր՝ 11 մուշկետով, որոնք պետք է կրակ բացեին մեկը մյուսի հետևից` թույլ տալով բարելներին հովանալ մինչև շրջապտույտը:

 1  Զրահակիր ռոբոտ


Չնայած դա Վինչիի տասնյակ հայտնագործություններ այդպես էլ իրականություն չեն դարձել, սակայն թերևս հենց նրա զրահակիր ռոբոտն էր, որ առավել սարսափելի կլիներ, եթե իրականանար: Սա առաջին հումանոյիդ ռոբոտն է` մարմնով, անիվներով ու ճոպաններով հագեցած, որը ներկայացվել էր Միլանի տոնական շքերթի համար: Դա Վինչիի գծագրերի համաձայն, որոնց ի մասը հնարավոր չի եղել վերականգնել, այս ռոբոտը կարող էր նստել, շարժել գլուխը ու նույնիսկ բարձրացնել իր իսկ սաղավարտի երեսկալը: Մինեսոտայից Մարկ Ռոշեյմը, ցանկանալով կյանքի կոչել դա Վինչի ֆուտուրիստական ռոբոտը, 5 տարի շարունակ ուսումնասիրելով նրա գծագրերը, արդեն 2002-ին ներկայացնում է դրանց հիման վրա իր կողմից ստեղծված ռոբոտը, որը կարողանում էր քայլել ու ձեռքով անել: Ռոշեյմն այն օգտագործել է NASA-ի (ԱՄՆ ազգային ավիացիայի և տիեզերական հետազոտություների գործակալություն) համար ռոբոտների դիզայնի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել