Յանուկովիչի գրասենյակում ամբողջ գիշեր Ուկրաինայի նախագահն ու ընդդիմության առաջնորդները մոտ 9 ժամ ճգնաժամից դուրս գալու ուղիներ էին փնտրում, հանդիպմանը մասնակցել են նաև եվրոպական նախարարները. մանրամասների մասին դեռ չի հաղորդվում: 

Հանդիպումը կշարունակվի նաև այսօր, իսկ մինչև այդ Reuters-ը ԵՄ պատվիրակությունում աղբյուրին հղումով գրում է, որ բանակցությունները «դժվար են ընթանում»․․․

Գիշերը Գերագույն ռադան հակաահաբեկչական գործողությունների դադարեցման և ուժայիններին Կիևից դուրս բերելու մասին բանաձև էր ընդունել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել