Էս ինչ մի ուկրաինագետներ են հայտնվել ՖԲ-ում, ժամանակին քաղաքական վերլուծաբաններ էին, հետո արաբագետներ, հետո տնտեսագետներ ու սենց մինչ այժմ շարունակվում է: Կայքերում կարդում են իրանց նման «ծակ պրոֆեսորների» վերլուծությունները և մի քանի տող գրառում են, հետն էլ ՀՀ-ի հետ զուգահեռներ են տանում: Սրանք միշտ այդպես «վերլուծաբան» էլ եղել են, և հետաքրքիրը նա է, որ ՖԲ-ում դարձան այդպես «ծակ վերլուծաբաններ»: Ասա այ ընկեր, գնա աշխատի տունդ պահի, ոչ թե ամբողջ օրը սոցցանցերում վեհ գաղափարներ արտահայտի: Ցավը այն է, որ այս «կույտը» ամբողջ աշխարհը վերլուծեց` բացի Սիրիայից, իսկ հետաքրքի՞ր չէ, թե ինչու: Բա խոսացեք, գրեք, որ ծայրահեղական խմբավորումները, ադրբեջանական խմբավորումները մտել են Սիրիա և ոչնչացնում են ամեն ինչ, ինչպես նաև սպանում են ձեր հայրենակիցներին, ասեք հերիք է աջակցեք այդ խմբավորումներին: Թե կարող ա աշխատավարձներդ կտրեն…… Նենց լավ բառ կա ձեզ ասելու, բայց զսպում եմ ինձ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=705937212760075&id=100000314094875¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել