Պնախարարը 2014-ը հայտարարել է փողոցային բարքերը բանակից դուրս մղելու տարի: Շատ լուրջ աշխատում ենք այդ ուղղությամբ, բայց ունենք հասարակության ու հատկապես դպրոցի օգնության կարիքը: Ճիշտ հասկացեք, չենք գցում բեռը մեր ուսերից այդ կառույցների վրա` երբեք: Նախարարն արգելել է երկու արդարացում՝ «բանակը հասարակության հայելին է» և «բոլոր բանակներում էլ լինում է» արատահայտությունների տեսքով: Բայց միայնակ չենք կարող պայքարել բանակային կյանքը ոչ ֆորմալ կարգավորող այդ արատավոր երևույթի դեմ: Բանակ եկած մարդը պիտի իմանա, որ եկել է ծառայելու, հրամաններ անվերապահորեն կատարելու, պիտի իմանա՝ ինչ է հայրենիքը ու հայրենասեր լինի: Հայի համար հայրենասիրությունը ինքնասիրություն է, եթե այսօր հայրենասեր չլինենք, վաղն ընդհանրապես չենք լինի: Լինել-չլինելու հարց է հայրենասիրությունը:

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել