Ուզում եմ մի քիչ խոսել Տարածքային կառավարման նախարարության աշխատելաոճից:
Իբրև նորարարություն ժամանակին ստեղծեցիք միջհամայնքային միավորումներ և մոտավոր մի 10 գյուղի հողի հարկի և գույքահարկի բազա զետեղեցիք մեկ կառույցում: Այդպիսիններից մեկն էլ Հայանիստ միջհամայնքային միավորումն է: Ասեմ, որ գաղափարն ինքնին ի սկզբանե շատ վատն է և անարդյունավետ: Որի համար բազմիցս միջհամայնքայինի մեջ մտած գյուղեր ժամանակ առ ժամանակ դիմել են մարզպետարան, պետեկամուտների կոմիտե և վերջում տարածքային կառավարման նախարարությունից ստացել մերժում` պատճառաբանվելով, որ տարանջատումը նպատակահարմար չէ: Այժմ Հայանիստ միջհամայնքային միավորման վրա բերեմ տարբեր օրինակներ և ապացուցեմ, որ լավ էլ նպատակահարմար է ցրել միջհամայքային միավորները և ամեն գյուղի բազա տրամադրել իրենց գյուղին:
1. Մեկ օպերատոր չի կարող նախորդ տարիներից մնացած և ամբողջ հիմնովին խառը, անճշտություններով բազան կարգավորել, խելքի բերել, կատարել դեռևս 1994թ.-ից չփոփոխված տվյալներ, չի կարող իմանալ ամեն գյուղի բնակիչներին և նրանց սեփականությունները, որպեսզի կարողանա հերթականությամբ կատարել բազայում անվանափոխություններ:
2. Այդ անճշտության հետևանքը լինում է այն, որ բազայից տրամադրված արդեն իսկ սխալ ցուցակը անվստահություն է առաջացնում գյուղացու մոտ. նա, տեսնելով, որ ամեն անգամ իր սեփականության տվյալները սխալ են և հրաժարվում է հարկ վճարել, մինչև չլինի ճշտված:
3. Գյուղացին բողոքում է, որ սեփական գյուղում մուծում է մեքենայի գույքահարկ և չի կարողանում գյուղապետարանից վերցնի մեքենայի գույքահարկի զրոյական (իդեպ բոլոր այդ գյուղերում կան մեքենաներ գրանցված, որոնց սեփականատերերը գալիս են հեռավոր բնակավայրերից), և ստիպված է լինում 10-15 կմ քշելով հասնել Հայանիստ, դա էլ հերիք չէ կամ օպերատորը տեղում չի լինում, կամ մուծման անդորրագրերն են սխալ լինում, նորից հետ վերադառնալ և այդպես մի ամբողջ գլխացավանք գյուղացու համար:
4. Մարզպետարաններից ժամանակ առ ժամանակ հաշվետվություններ են ուզում, որը իդեպ, էլի միջհամայնքայինի պարտականությունն է, էլի չեն կարողանում հստակ տեղեկություն տրամադրել:
Ասածս այն է, որ եթե երբեք ներքին օղակներում չեք աշխատել, հարգարժան պատկան մարմիններ, մի ընդունեք նման աննպատակ, անարդյունավետ ծրագրեր: Դրանք էլ ավելի են խարխլում համակարգը` մասնավորապես տեղական ինքնակառավարման համակարգը, մասնավորապես միջհամայնքային միավորումները` ի դեմս Հայանիստ միջհամայնքային միավորմանը:
Տեղական ինքնակառավարման մարմինները էլ ավելի արդյունավետ կաշխատեն, հարկերն էլ էլ ավելի լավ կհավաքվեն, գյուղացին կվստահի ինքնակառավաման մարմնին` ի դեմս գյուղապետարաններին, երբ ամեն մի գյուղի հողի հարկի և գույքահարկի բազա լինի սեփական համայնքում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/albertgasparyan0777/posts/620480724672092?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել