Կենտրոնի Պետրոս Ղազարյանը գրառում է կատարել: Մեջբերում եմ.
«Ուկրաինայում 100 ից ավել զոհ:
Ոչ ադեկվատ իշխանությունն աղետ է երկրի համար և ուկրաինացիները շատ թանկ գին են տալիս դրա համար: Արդյոք մենք դասեր քաղել ենք մարտի 1 ից: Խիստ կասկածում եմ»:
Հարգելի Պետրոս, մարտի 1-ին Հայաստանի նախագահը եղել է Ռոբերտ Քոչարյանը: Ճի՞շտ հասկացա Ձեր գրառումից, որ նրան համարում եք ոչ ադեկվատ նախագահ և եթե այո, ապա ինչպե՞ս եք կիսում մի քաղաքական ուժի մոտեցումները, որը ցանկանում է իշխանության հետ բերել Ձեր կողմից ակնարկվող ոչ ադեկվատ նախագահին և եթե Յանուկովիչին անվանում եք աղետ Ուկրաինայի ժողովրդի համար, ապա ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ Ձեր անմիջական շեֆ Գագիկ Ծառուկյանը Յանուկովիչի անվան հրապարակ է բացել Սպիտակ քաղաքում:
Հ.Գ. Ես պետրոսագետ չեմ և չեմ «ընկել Պետրոսի ետևից»: Ընդամենն ուզում եմ ազնիվ լինենք մեր քաղաքացիների և ինքներս մեր խղճի առջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել