1in.am-ը գրում է.

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է, որ ԵՄ անդամ երկրների շարքում կոնսենսուս կա Ուկրաինայում իրավիճակի լուծման հարցում՝ հաղորդում է RIA Novosti-ն:

«Արտաքին գործերի ԵՄ խորհուրդն այսօր կհանդիպի, որպեսզի քննարկի կետային միջոցառումները բռնության և չափից դուրս ուժի կիրառման մեղավորների դեմ: Մենք հակված ենք Ուկրաինայում իրավիճակի ժողովրդավարական և խաղաղ լուծման: Ուրախ եմ տեսնել, որ լայն կոնսենսուս կա մեր անդամ երկրների շրջանում նրանում՝ ինչպես լուծել այս հարցը»,- ասել է նա Չեխիայի արտգործնախարար Բոգուսլավ Սոբոտկայի հետ համատեղ մամլո ասուլիսին:

Սոբոտկան իր հերթին նշել է, որ Չեխիան պատրաստ է աջակցել Եվրոպայի ընդհանուր ծայրահեղական մոտեցումը ուկրաիանկան կառավարության հանդեպ, քանի որ վերջինս պատասխանատվություն է կրում բռնության դադարեցման և իսկական քաղաքական երկխոսություն սկսելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել