Lurer.com-ը գրում է.

Կիևում դիպուկահարները կրակում են բժիշկների վրա, ովքեր Մայդանից վիրավորների են տանում: Այս մասին հայտնում է UNIAN-ը:

Վիրավորներին տեղափոխվում են «Ուկրաինա» հյուրանոց: Ակտիվիստներին կոչ են անում դուրս չգալ բարիկադների սահմաններից, քանի որ իրավապահները փորձում են թակարդ ստեղծել: 

Մայդանի բեմից հնչել է, որ Ժողովրդական ռադան որոշում է կայացրել պատասխանատվությունից ազատել ներքին զորքերի այն աշխատակիցներին, ովքեր կորոշեն անցնել ժողովրդի կողմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել