Tert.am-ը գրում է.

Ուկրաինայում այս բոլոր օրերին Մայդանում անցկացնող հայ տաղանդավոր գեղանկարիչ Բորիս Եղիազարյանի հետ Tert.am-ը փետրվարի 19-ի երեկոյան կապվեց, երբ նա «մի քիչ վիրավորված», հոգնած, թաց, սառած՝ Մայդանից մի քանի ժամով տուն էր գնացել: Բորիս Եղիազարյանն ասաց, որ Մայդանում է որպես ուկրաինացի գեղանկարիչ, ոչ որպես հայ համայնքի ներկայացուցիչ՝ ավելացնելով. «Ամեն հայի նկատմամբ քաղցր սեր ունեմ, բայց հայ համայնքի հետ գործ չունեմ, որովհետև հայ համայնքը Ուկրաինայում անում է պրոռուսական, հակաուկրաինական քաղաքականություն: Ցավոք սրտի»:

-Բորի՛ս հայ համայնքի ներկայացուցիչը նշեց, որ հայ համայնքը ներուկրաինական այս ճգնաժամում, որը արդեն քաղաքացիական պատերազմի եզրին է, համայնքը իրեն դրսևորում է որպես ապաքաղաքական կառույց, չնայած՝ ինչքան մարդ, այնքան կարծիք: Ըստ Ձեզ՝ այնումենայնիվ, համակրանքները ո՞ր կողմն են, «Ռեգիոնների կուլակության», թե՝ Մայդանի:

-Երիտասարդությունը Ուկրաինայի եվրոպականացման կողմնակից է: Հիմնականում, կրթված երիտասարդությունը, իսկ համայնքն ընդհանրապես ունի պրոռուսական մոտեցումներ:

-Ուկրաինայի դեպքերը, ըստ Ձեզ, Հայաստանի ապագայի վրա ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ: Արդյոք, եթե Ոսկրանային հաջողվի գնալ արևմտյան ուղղությամբ դա կանդրադառնա՝ մեր Մաքսային միությունն անդամակցության վրա, քանի որ այդ դեպքում Ռուսաստանն ինքը նպատակահարմար չի համարի այս կառույցի գոյությունը:

- Եթե Ուկրաինան պոկվի, և հուսով եմ, որ վաղ թե ուշ պոկվելու է ու մտնելու է Եվրամիություն, շատ մեծ փոփոխություններ են տեղի ունենալու ոչ միայն Ուկրաինայի համար, այլև ամբողջ Եվրոպայի, Ռուսաստանի, Բելառուսի ու Հայաստանի: Եվ անգամ՝ Վրաստանի, որ արդեն սկսել է մի քիչ հետ գնալ իր բռնած կուրսից, որովհետև Ռուսաստանը նորից աչքը դնելու է Վրաստանի վրա: Ե՞ս ինչպես եմ կարծում։ Առհասարակ, Ուկրաինայի՝ Եվրոպա մտնելուց հետո տեղի են ունենալու աշխարհաքաղաքական փոփոխություններ Եվրոպայում և աշխարհում: Եվ աշխարհագրական Ռուսաստանի ու Եվրոպայի միջև լինելու է մի հզոր պետություն՝ Եվրոպայի ամենամեծ պետությունը՝ իր տարածքով ու ազգաբնակչությամբ, որ կոչվելու է Ուկրաինա:

Հիմա, Հայաստանի համար ի՞նչ փոփոխություններ կարող են լինել: Մենք՝ հայերս, պատմականորեն պրոռուսական ժողովուրդ ենք, և ես ինքս շատ եմ սիրում ռուս ազգը, ռուս մշակույթը: Մենք ըտենց ենք … և հետո մենք ունենք Ղարաբաղի հարց, ունենք Թուրքիայի հարց՝ էն կողմում: Բայց կա մի հարց. մեզ պետք էր ինքնիշխանություն, ինքնավարություն՝ քաղաքական և տնտեսական: Մենք ազգ ենք, որի 2 միլիոնը մնացել է Հայաստանում, սակայն մենք 15 միլիոն ենք ու մնացած հայությունը Եվրոպայում ու Ամերիկայում է ապրում: Մենք էդ իմաստով եվրոպացի ժողովուրդ ենք: Մենք եվրոպա՞ցի ենք, թե՞ ասիացի. մենք ունենք ասիական արժեքներ, մենք ունենք եվրոպական արժեքներ, բայց հայությունը՝ 14 միլիոնը Եվրոպայում ու Ամերիկայում է ապրում: Մենք արդեն եվրոպացի ազգություն ենք, և էդ իմաստով մենք հայերս եվրաինտեգրացված ենք վաղուց:

Եթե Ուկրաինայում անում ենք պրոյեկտներ՝ մշակութային և այլ, ապա դրանք ինձ հիշեցնում են 20 տարի առաջ Հայաստանի պրոյեկտները: Գիտե՞ք ինչու. մենք բաց ենք Եվրոպայի առաջ, մենք Եվրոպան գիտենք, ճանաչում ենք: Սովետական ժամանակներից Եվրոպան մեզ համար բաց էր, Սովետական միությունը՝ փակ էր: Մենք՝ հայերս, Սովետի ժամանակ Աստվածաշունչ էինք կարդում, եկեղեցի էինք գնում: Ուկրաինայում մարդը Աստվածաշունչ ունենալու համար պիտի դիմեր ՑԷԿԱ ԿՊՍՍ (ЦК КПСС) ,որ թույլտվություն տար, որ մարդը գնա եկեղեցուց վերցնի: Մենք ազատ ազգ ենք եղել: Հիմա, մենք այսօր շատ ճնշված, ստրկացված ազգ ենք և մենք ստրկացել ենք ոչ թե նրա համար, որ մենք Ռուսաստանը սիրում ենք, հարգում ենք և Ռուսաստանի հետ կարող էինք ունենալ չտեսնված հարաբերություններ, եթե մենք ունենայինք Եվրոպայի հետ առևտուր, ՆԱՏՕ-ի հետ՝ գործեր, մենք եվրաինետգրվեինք: Մենք կարող էինք անգամ ռուսական բանակն էլ ունենալ Հայաստանում, ոչ ոք դեմ չէր լինի: Ու ահավոր է, որ աշխարհը Վրաստանին տեր կանգնեց, հայերին տվեց Ռուսաստանին, որը մեզ մոտենում է … գավառ, ճնշված ժողովուրդ, անօրինություն … տղեքը գան իշխանության, գռփեն, սպանեն, նվաստացնեն, ժողովուրդը նվաստացած վիճակում ենթարկվի Կրեմլին…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել