Մի՞թե գահին բազմած հիմարը ազատագրված է ամենայն պատասխանատվությունից սոսկ այն բանի համար, որ հիմար է:
Կեցություն, լինել, ապրել…Կեցության թեթևություն, զգալ որ դու կաս, բայց հասկանալ, որ դա անտանելի է:
Կարդալով Միլան Կունդերայի «Կեցություն անտանելի թեթևությունը (հատված, 5-րդ մաս. թեթեւություն եւ ծանրություն)՝ հասկացա, որ կեցության հիմքում անմեղությունն ու ճշմարտությունն է: Ճշմարտությունը իմանալով՝ անմեղ չզգալ: Չկարողանալ տանել անգիտությունից ծնված դժբախտության երևույթը:
Հարց է առաջանում. արդյո՞ք անմեղ է այն մարդը, ով իսկապես չգիտի իր մեղքի մասին: Թե՞ դա պարզապես կաշին փրկելու միջոց է։ Կոկորդ պատռել՝ բացականչելով՝ «Ես չգիտեի, ես անմեղ եմ»:
Բայց այսօր, երբ մենք գիտենք, թե որքան անհեթեթ են մեղադրանքները, և որքան անմեղ՝ մեղավորները, մեր մտածողությունն այլ կերպ է ընդունում այս հարցի հետ կապված ամեն ինչ:
Էդիպն էլ էր անմեղ, բայց նա, իմանալով ճշմարտությունը՝ սարերում իր հորն սպանելը և մոր հետ կենակցելը, իրեն մեղավոր համարեց, հանեց աչքերն ու հեռացավ Թեբեից: Իսկ Տոմաշը, իմանալով ճշմարտությունը դրախտի բացակայության և էնտուզիաստների անաչառ հավատի ու մարդկանց խաբելու մասին, չընդունեց: Նա անմեղ չհամարեց և ոչ մի «Իմ խիղճը մաքուր է, ես չգիտեի» արտահայտությունները, որոնց մեջ թաքնված է անուղղելի մեղք:
Եվ ի՞նչ արեց նա։
- Ձեր անգիտության մեղքի պատճառով այս երկիրը, հնարավոր է, դարեդար կորցրել է իր ազատությունը, իսկ դուք գոչում եք, թե ձեզ մեղավոր չեք զգում: Ուրեմն դուք ինչպե՞ս կարող եք նայել ձեր ձեռաց գործերին: Ինչպե՞ս դա ձեզ չի սարսափեցնում: Արդյո՞ք դուք ունեք աչքեր, որպեսզի տեսնեք: Եթե դուք տեսունակ լինեիք, հարկ էր, որ կուրացնեիք ձեզ եւ հեռանայիք Թեբեից:
Հասկանալի է դառնում և մի բան. Տոմաշը ընդունեց Էդիպի անմեղությունը, բայց դա օգտագործեց չեխ ժողովրդի դեմ:
Կեցություն… թեթևությունը… որը անտանելի է դառնում, երբ այդ երկու բառերը միանում են իրար: