Գալուստ Գրիգորիչը իրոք վերջն ա: Էս տկարամիտ բիձուկը, ով դեռ ավելի երիտասարդ տարիքում առանձնապես չէր փայլում մտավոր ունակություններով, տարիքր հետ կորցնում է նաև ադեկվատությունը: Հենա, էսօր բռնել ու միամիտ պադնոժկա ա արել էն դեգրադանտ գեներալ Մանվելին ու Շմայսին, ովքեր էս օրերին ջանք ու եռանդ չէին խնայում Լֆիկին որպես կռված տղա ներկայացնելու իրենց փորձերում, իսկ Գալուստը վեր է կենում ու ասում է. «Ո՞վ ա ասել, որ ինքը կռվել ա, ինքը զենք ա առել»: 
Ծիծաղալուն այն էր, թե ինչպես հետո սկսեց կռուտիտ լինել, երբ իմաց տվեցին, որ ՀՀԿ-ի զորավար-ռեմբոներն են հայտարարել, որ կռվել ա: Սկսեց փոխել իր ասածը, թե բա, հա՛, Լֆիկը կռվել ա, բայց իր ձևով՝ զենք առնելով: Իսկ ամենափառահեղը վերջին հարցի պատասխանն էր, որը պարզապես պարտավոր եմ մեջբերել.

«Վերջը Մեղրիում Սամվել Ալեքսանյանն ո՞ւմ դեմ է կռվել:

- Ո՞նց թե ում դեմ է կռվել, կարո՞ղ է պատկերացնում եք, թե մեղրեցիների դեմ է կռվել: Թշնամին ո՞վ է եղել, նրա դեմ էլ կռվել է: Մեկը զենքով է կռվել, մյուսը` գործով, երրորդը իր աշխատանքն է կատարել: Մեկը կրակում էր, մյուսը` կրակն էր բերում:

- Հիմա Սամվել Ալեքսանյանը կրա՞կն է բերել:

-Քանի ձեռքից է վառվել, վառվել ու հուր է դարձել...»

Վայ փրթվես դու հա, Գալուստ Գրիգորիչ... դու էլ, քո հրեղեն Լֆիկն էլ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել